Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:

Կանանց ակումբի հիման վրա, որը գործում էր սկսած 1987 թվականից, 1990 թվականի նոյեմբերին հիմնադրվեց «Հայուհի» կանանց միավորումը և 1991 թվականի հունվարին գրանցվեց Արդարադատության նախարարությունում: Այն առաջին գրանցված հասարակական կազմակերպությունն էր Հայաստանում, որը ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում հստակեցրեց իր առաքելությունը` բարձրացնել կանանց դերը քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում:

Կազմակերպությունը անդրադարձել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: «Հայուհու» ծրագրերը ընդգրկում էին կոնֆերանսներ, կլոր սեղաններ և սեմինարներ կանանց խնդիրների, կանանց հեղինակային իրավունքների պաշտպանության միջոցների վերաբերյալ, ներառյալ սիրողական արվեստի ներկայացուցիչ կին-նկարիչների և կիրառական արվեստի վարպետների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպում, բարեգործական համերգներ, դրամական աջակցություն միայնակ մայրերին, զոհված ազատամարտիկների այրիներին, 1988 թվականի Գյումրիի երկրաշարժի զոհերի ընտանիքներին: Կազմակերպվել են մի շարք սեմինարներ վերարտադրողական առողջության և իրավունքների մասին: «Հայուհին» բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար կազմակերպել է նաև մի շարք սեմինարներ գեղանկարչության վերաբերյալ և ներկայացրել է իր «Գեղանկարչության տերմինաբանության բառարան» (Մարի Երզնկյան, 1996թ.) հրապարակումը:

1997 թվականին «Հայուհի» Կանանց միավորումը վերանայեց իր կանոնակարգը Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպությունների մասին ներկայիս օրենքի համաձայն: Կազմակերպության առաքելությունը վերանայվեց և մշակվեց նոր ռազմավարություն: Կազմակերպությունը որոշում կայացրեց իր գործունեությունը կենտրոնացնել կանանց և երեխաների իրավունքների աջակցության վրա: Այսպիսով, «Հայուհին» վերանվանվեց «Կանանց իրավունքների կենտրոն» և 1997 թվականի նոյեմբերին վերագրանցվեց Արդարադատության նախարարությունում:

Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am