|
Կանանց իրավունքների կենտրոն (ԿԻԿ) հասարակական, շահույթ չհետապնդող, ոչ կուսակցական կազմակերպություն է, որը գործում է Երևանում, Հայաստան: Այն մարդկանց կամավոր միություն է, որոնք միավորել են իրենց ջանքերը հանուն իրենց ընդհանուր նպատակի` կանխելու կանանց (ԿՆԲ) և նրանց երեխաների նկատմամբ բռնությունը, պահպանելու կանանց վերարտադրողական և սեռական առողջությունը և իրավունքները, ինչպես նաև աջակցելու կանանց ղեկավար դեր ունենալու գաղափարին:
Կազմակերպչական կառուցվածքի հիմնական բաղկացուցիչներն են` Գլխավոր ժողովը, հիմնադիր և գործադիր խորհուրդները, աշխատակազմը և փորձնակները: Այսօր ԿԻԿ-ը ունի ներկայացուցիչներ և ակտիվիստներ Հայաստանի բոլոր մարզերում: Հայաստանում կազմակերպության աշխատակազմի և փորձնակների քանակը կազմում է 98 մարդ:
Առաքելությունը
Առաջ քաշել և աջակցել ժողովրդավարական փոփոխություններն Հայաստանում` բարձրացնելով կանանց դերը սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում, փոխել հասարակության մտածելակերպը և վերաբերմունքը կանանց խնդիրների նկատմամբ, պաշտ-պանել կանանց իրավունքները և գենդերային հավասարությունը, նվազեցնել յանանց և նրանց երեխաների նկատմամբ բռնությունը քարոզչության և լոբբինգի, թրեյնինգների, սեմինարների և կոնֆերանսների, խորհրդատվության և ծառայությունների, հետազոտությունների, ուսումնասիրությունների և հրապարակումների, աջակցման և կրթական ծրագրերի, մշակութային և բիզնես նախաձեռնությունների միջոցով:
Հիմնական նպատակներն են`
• Կանխել կանանց ևնրանց երեխաների նկատմամբ բռնությունը,
• Պաշտպանել կանանց և երեխաներին բռնությունից ազատ լինելու իրենց իրավունքի ոտնահարումից,
• Աջակցել կանանց նկատմամբ բռնության համար հետապնդման մեխանիզմների բարելավմանը,
• Պաշտպանել կանանց վերարտադրողական և սեռական առողջությունը և իրավունքներ:
Ռազմավարությունը
Սկսած 1997թվ-ից Կանանց իրավունքների կենտրոնը ներգրավված է եղել կանանց նկատմամբ բռնության խնդրում` իր գործունեությունը ծավալելով 2 հիմնական ոլորտներում` Կանանց նկատմամբ ընտանեկան բռնություն և վերարտադրողական ու սեռական առողջություն և իրավունքներ: Իր նպատակներին հասնելու համար ԿԻԿ-ը մշակել է երկարաժամկետ ծրագիր` «Լռության Խախտումը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ», որն ի կատար է ածվում քայլ առ քայլ:
Հիմնադիրների խորհուրդ
ԿԻԿ-ը ստեղծել է Հիմնադիրների խորհուրդ, որի նպատակն է աջակցել կենտրոնի գործունեությանը կանանց և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, պաշտպանության և հետաքննման ոլորտում, հատկապես կանանց նկատմամբ ընտանեկան բռնության ոլորտում: Խարհուրդը համարվում է կազմակերպության խորհրդատվական մարմին, որի անդամներն են կառավարության և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև կանանց հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներ:
Գործադիր խորհուրդ
Գործադիր խորհուրդը կազմակերպության որոշում կայացնող մարմինն է, որի մեջ ընդգրկված են կազմակերպության աշխատակազմից անդամներ: Սույն մարմնի ստեղծման նպատակն է` խթանել կազմակերպության գործունեությունը և մշակել կազմակերպության զարգացման նոր ուղիներ:
|