Women`s Rights Center

 

 

            







Թեժ Գիծ

 

Ազգային Թեժ Գծի

24 ժամ գործող անվճար

հեռախոսահամարներն են`

Երևանում`

 0.800.80.850 և

 (+ 374 10) 54 28 28 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գավառ: (0264) 2 69 19 
Իջևան: (0263) 4 01 14
Կապան: (0285) 2 31 40
Վանաձոր:(0322) 2 50 88 

Նվիրատվություն


Share and Enjoy:

Կանանց իրավունքների կենտրոնը աշխատում է երկու հիմնական ոլոտներում՝

Կանանց նկատմամբ բռնությունը, մասնավորապես՝ ընտանեկան բռնություն ու

սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ



I. ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ


ա. Ընտանեկան բռնության զոհերին համապատասխան ծառայությունների տրամադրում,
բ. Իրազեկության բարձրացմանն ուղղված քարոզարշավների անցկացում,
գ. “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծի մշակում, քարոզում և լոբինգ,
դ. Ընտանեկան բռնության դեպքերի հիման վրա մշակված ռազմավարական դատավարություն, 
ե. Թրեյնինգների և սեմինարների կազմակերպում:




II. ՍԵՌԱԿԱՆ և ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ



ա. Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված քարոզարշավների անցկացում,
բ. Թրեյնինգների և սեմինարների կազմակերպում:




III. ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ

ա. Կանանց իրավունքների վերաբերյալ այլ ծրագրերի իրականացում:




IV. ԱՐԽԻՎ

 
Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում

Կանանց իրավունքների կենտրոնի հիմնական նպատակն է պաշտպանել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և իրենց երեխաներին` աջակցելով նրանց ազատվելու բռնության օղակից և ձեռք բերելու ապահով, անկախ, ինքնաբավ ու խաղաղ կյանքի իրավունք:

Այս նպատակին ծառայելու համար են ստեղծվել Ազգային թեժ գիծ ծառայությունը, Կանանց աջակցման ու խորհրդատվության կենտրոնը և համապարփակ ծառայություններով գործող Ապաստարանը: Իրականացված գործունեությունը պսակվել է հետևյալ հաջողություններով` դրական ելքեր ունեցող դատական գործերի աճ, կանանց իրազեկման բարձրացում իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մասին, հուզական հավասարակշռության ու սեփական ուժերի նկատմամբ հավատի վերականգնում, բռնության ենթարկված կամ բռնությանն ականատես երեխաների հուզական ու հաղորդակցման խնդիրների բարեհաջող լուծում: Նշված ձեռքբերումները նպաստեցին կանանց մոտ զոհի հոգեբանության ձերբազատմանը և հստակ քայլերի ձեռնարկմանը` բռնության չարաբաստիկ օղակից դուրս գալու նպատակով:

Ազգային թեժ գիծ
Ազգային թեժ գիծ ծառայության հիմնական նպատակն է` տրամադրել անվճար հոգեբանական ու իրավաբանական աջակցություն ընտանեկան բռնության զոհ կանանց, ինչպես նաև հասարայնորեն բարձրաձայնել ընտանեկան բռնության խնդրի մասին: Տվյալ խնդրի հասարակական իրազեկման մակարդակի բարձրացման մասին է վկայում մեր կազմակերպություն դիմած կանանց զգալի աճը, ովքեր կազմակերպության մասին են տեղեկացվել մեր շահառուների խորհրդով: Ավելին, ծառայությունը կոչված է բացահայտելու ընտանեկան բռնության դեպքերը, ուսումնասիրելու Հայաստանում ընտանեկան բռնության առանձնահատկություններն ու պատճառները` պայքարի համապատասխան միջոցներ մշակելու և ապագայում ընտանեկան բռնության զոհերին համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ազգային թեժ գիծը չի սահմանափակվում միանվագ հոգեբանական աջակցությամբ ու իրավաբանական խորհրդատվությամբ: Դեպքերի մեծամասնությունը հետևողական ընթացք են ստանում և վերահսկվում. շահառուներին տրվում է բազմակողմանի հոգեբանական աջակցություն ու իրավաբանական ծառայությունների ավելի լայն ու բազմազան հնարավորություններ:

2009 թվականին, Ազգային Թեժ Գիծ ծառայությունը գրանցել է 1010 զանգ, որոնցից 465-ի դեպքում զանգողը դիմել է առաջին, իսկ 545-ի` կրկնակի անգամ: Զանգերից 424-ը հոգեբանական խնդիրների բնույթ էին կրում, իսկ 586-ը` իրավաբանական: 435 (43%) զանգ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ էին (238-ը առաջնային զանգեր, իսկ 197-ը` կրկնակի): 435-ից 311 զանգ (71%) վերաբերում էին հոգեբանական ընտանեկան բռնությանը, 110-ը (28%)` ֆիզիկական, 4-ը (1%)` սեռական: Վերը նշված ժամանակահատվածում, գրանցվել էր ընտանեկան բռնության 238 առաջնային դեպքեր, այսինքն` 238 կին դիմել են Ազգային Թեժ Գիծ ծառայությանը` ընտանեկան բռնության ենթարկվելու արդյունքում: 238 դեպքերից 151-ը (63%) վերաբերում էին հոգեբանական, 86-ը (28%)` ֆիզիկական բռնության և 1-ը (1%)` սեռական բռնության:

Գրանցվել են նաև 131 զանգ մարզերից, որից 64-ը վերաբերում էին ընտանեկան բռնության (39-ը հոգեբանական, 25-ը ֆիզիկական):

Կանանց աջակցման և խորհրդատվական կենտրոն

Սովորաբար ընտանեկան բռնության դեպքում մեկ հեռախոսային զանգը բավարար չէ ընտանեկան բռնության զոհերին արդյունավետ օգնություն տրամադրելու համար: Այդ պատճառով կանայք հրավիրվում են Կանանց աջակցման և խորհրդատվական կենտրոն` ստանալու անհատական հոգեբանական և իրավաբանական աջակցություն: Կարևոր է նշել, որ որպես կանոն կենտրոնի մասնագետները (հոգեբանները և իրավաբանները), յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունից ելնելով կատարում են թիմային աշխատանք: Դեպքերի մեծ մասը պահանջում են ոչ միայն հեգեբանական, այլ նաև իրավաբանական աջակցություն և ընդհակառակը: Հաջողված գործերը կենրոնի ողջ աշխատակազմի գերազանց և լավ կոորդինացված թիմային աշխատանքի արդյունք են:

2009 թվականի 12 ամիսների ընթացքում, Կանանց աջակցման և խորհրդատվական կենտրոն են այցելել 351 կին (130 այցը առաջին դեպքեր են, իսկ 221-ի` կրկնակի այցեր: Այցերից 140-ը վերաբերում էին հոգեբանական, իսկ 211-ը իրավաբանական խորհրդատվության: 351 այցերից 268-ը (76%) վերաբերում էին ընտանեկան բռնության: Նշված 268 այցերից 195-ը (72%) վերաբերում էին ընտանիքում տեղի ունեցած հոգեբանական բռնության, 67-ը (25%) ` ֆիզիկական, իսկ 6-ը (3%)` սեռական: Վերը նշված ժամանակահատվածում, գրանցվել էր ընտանեկան բռնության 117 առաջնային դեպքեր, այսինքն` 117 կին դիմել են Կանանց Աջակցման և Խորհրդատվական կենտրոն: Առաջնային այցրից 66-ը (56%) վերաբերում էին հոգեբանական, 48-ը (41%)` ֆիզիկական բռնության և 3-ը (3%)` սեռական բռնության: Այցերից 151-ը կրկնակի գրանցված այցեր էին:

Կանանց Աջակցման և Խորհրդատվական կենտրոն են այցելել 61 կին Հայաստանի մարզերից, որից 46-ը վերաբերում էին ընտանեկան բռնության (25-ը` հոգեբանական, 20-ը` ֆիզիկական և 1-ը` սեռական):

Իրավաբանական ծառայություն
Իրավաբանական ծառայությունը ընդգրկում է խորհրդատվություն, համապաասխան փաստաթղթերի կազմում, դիմումներ, դեպքերի վերաբերյալ կառավարական և ոչ կառավարական մարմիններից տեղեկություն ստանալու համար գրավոր խնդրանքների կազմում, ինչպես նաև հեռախոսով տեղեկատվություն ստանալու համար հարցումներ, դիմորդի և գործադիր մարմինների միջև փոխհարաբերությունների ստեղծում և դատարանում իրավաբանական աջակցություն և այլն:

ԿԻԿ-ի փաստաբանները նշված ժամանակահատվածում գրանցել են 97 հեռախոսային զանգ և կազմել են 60 գրավոր խնդրագրեր:
Նրանք նույնպես պատրաստել են մի շարք հայցադիմումներ և միջնորդագրեր` շահառուների դատական գործերի վերաբերյալ – ընդհանուր թվով 27 գործ:

Ճգնաժամային ապաստարան
Ապաստանի նպատան է տանիք ապահովել այն կանանց և նրանց երեխաներին, որոնց կյանքը վտանգված է, նրանք ենթարկվում են իրենց ընտանիքում բռնության և ունեն ժամանակավոր ապաստան գտնելու խնֆիրներ: Հաճախ այդպիսի կանանց ծնողները կամ բարեկամները չեն կարողանում նրանց աջակցել (ով կարող է մեր երկրում սոցիալական նման հանգամանքներում կերակրել մի այլ ընտանիք ավելի քան մեկ կամ երկու օր…): Իսկ կանայք սոցիալապես բավարար ապահովված չեն և չեն կարող թույլ տալ իրենց բնակարան վարձել: Այդ իսկ պատճառով, նրանք ստիպված են լինում ապրել բռնության մեջ, որը թույլ է ամուսնուն կամ ընտանիքի մեկ այլ անդամին, բռնություն կիրառել և շաչունակաբար անպատիժ մնալ: Ապաստանի դերը նրանում է, որ բռնության ենթարկված կինը և նրա երեխաները ապաստան գտնելուց հետո կարողանան ազատվել սթրեսից, դադարել մտածել “վաղվա հացի” մասին, հաղթահարել այն վախերը, թե հայրը կամ ընտանիքի մեկ այլ անդամը կարող է ծեծել, անիծել կամ տանից դուրս հանել:

Ապաստարանի գործունեության ապահովումը սույն ծրագրի որոշիչ մասն է կազմում: Կանանց և նրանց երեխաներին ժամանակավոր ապաստանում օգնությունը տրամադրվում է հատուկ ընթացակարգով: Բոլոր համապատասխան փաստաթղթերի ընդունումը և լրացումը իրականացվում է համապատասխան ԿԻԿ-ի կանոնակարգերի:

2009 թվականի ընթացքում ապաստան է տրամադրվել 15 ընտանիքի: Ընդհանուր առմամբ 42 անձ ստացել են համապատասխան օգնություն ապաստարանում` 15 կին և 27 երեխա:

Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում
Ռազմավարական դատավարություն
Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության պայքարը Հայաստանում
Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում
Արխիվ

Գլխավոր  |  Մեր մասին  |  Գործունեությունը  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en