Women`s Rights Center

 

 

            







Թեժ Գիծ

 

Ազգային Թեժ Գծի

24 ժամ գործող անվճար

հեռախոսահամարներն են`

Երևանում`

 0.800.80.850 և

 (+ 374 10) 54 28 28 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գավառ: (0264) 2 69 19 
Իջևան: (0263) 4 01 14
Կապան: (0285) 2 31 40
Վանաձոր:(0322) 2 50 88 

Նվիրատվություն


Share and Enjoy:

Կանանց իրավունքների կենտրոնը աշխատում է երկու հիմնական ոլոտներում՝

Կանանց նկատմամբ բռնությունը, մասնավորապես՝ ընտանեկան բռնություն ու

սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ



I. ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ


ա. Ընտանեկան բռնության զոհերին համապատասխան ծառայությունների տրամադրում,
բ. Իրազեկության բարձրացմանն ուղղված քարոզարշավների անցկացում,
գ. “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծի մշակում, քարոզում և լոբինգ,
դ. Ընտանեկան բռնության դեպքերի հիման վրա մշակված ռազմավարական դատավարություն, 
ե. Թրեյնինգների և սեմինարների կազմակերպում:




II. ՍԵՌԱԿԱՆ և ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ



ա. Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված քարոզարշավների անցկացում,
բ. Թրեյնինգների և սեմինարների կազմակերպում:




III. ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ

ա. Կանանց իրավունքների վերաբերյալ այլ ծրագրերի իրականացում:




IV. ԱՐԽԻՎ

 
Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության պայքարը Հայաստանում

“Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում” ծրագրի նպատակն է նվազեցնել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և նրանց երեխաների թիվը Հայաստանում Ճգնաժամային Ապաստարանի համապարփակ ծառայությունների իրականացման միջոցով:

Հիմնական նպատակն է օժանդակել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաներին` ապահովելով աջակցություն բռնության կրկնվող դեպքերը կանխելու, անվտանգության, ինքնուրույնության և բռնությունից զերծ խաղաղ կյանքի հասնելու համար, որը իրականություն կդառնա Ճգնաժամային Ապաստարանի համապարփակ ծառայությունների իրականացման միջոցով: Ծրագիրը նաև նպատակ ունի լրագրողների հետ դասընթացների անցկացման ճանապարհով բարձրացնել հասարակության իրազեկությունը, փոխել կանանց նկատմամբ ընտանեկան բռնության խնդրի վերաբերյալ հասարակության կարծիքը և մոտեցումը, որպեսզի ընտանեկան բռնության թեման ճշտորեն լուսաբանվի ԶԼՄ-ների կողմից:

Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար Կանանց իրավունքների կենտրոնը ապահովում է Ազգային Թեժ Գիծ ծառայության գործունությունը և ընտանեկան բռնության զոհ դարձած կանաց ապահովում անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվությամբ, ճգնաժամի հաղթահարման խորհրդատվությամբ, ուղղորդում նրանց դեպի հասարակություն, ինչպես նաև նրանց հնարավորություն տալիս մուտք գործել Կանանց ճգնաժամային կենտրոն, օգտվել Ճգնաժամային Ապաստարանի համապարփակ ծառայություններից: Այս ծրագիրը ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և նրանց երեխաներին տրամադրում է նաև անվճար օթևան, սնունդ և հագուստ` համապարփակ ծառայությունների միջոցով (պատշաճ խնամք, անվտանգություն, ապահովում աշխատանքով, առողջական խնամք, անհատական հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև երեխաների համար մանկապերտեզ):

Կանանց առողջ ապրելակերպի ակումբի հանդիպումները կազմակերպվում են ամիսը մեկ անգամ 2 ժամ տևողությամբ: Հանդիպման ընթացքում կանայք ստանում են հոգեբանական աջակցություն: Ընտանեկան բռնությունների զոհ դարձած կանաց համար կազմակերպվում են նաև հանդիպումներ պրոֆեսիոնալ բժիշկների հետ:

Երեխաների պարի ու թատրոնի խումբը Կանանց իրավունքերի կենտրոնի մեկ այլ ձեռքբերումն է, որով կարելի է հպարտանալ: Այստեղ հայկական երգ ու պար է դասավանդվում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց երեխաներին և “սովորական ընտանիքների” երեխաներին: Երեխաները մեծ ոգևորությամբ են հաճախում մասնագետների հետ կազմակերպվող երկօրյա հանդիպումներին, իսկ ծնողներն ավելի անհոգ են զգում իրենց:

Ընտանեկան բռնության հիմնախնդրին նվիրված երկու դասընթաց կազմակերպվել է նաև հեռուստատեսության, ռադիոյի և թերթերի լրագրողների համար` նրանց իրազեկությունը բարձրացնելու և տվյալ խնդիրը ճիշտ ներկայացնելու ու լուսաբանելու նպատակով:

Կանաց իրավունքների կենտրոնի բոլոր ծառայությունները այն հիմքն են, որի շնորհիվ հնարավոր է դառնում պարզել ընտանեկան բռնության մասշտաբները, ձևերը, աշխարհագրությունը, պատճառներն ու հետևանքները, որը կօժանդակի խնդրի հետագա լուսաբանմանը:

Ծրագիրը իրականացվում է Երևանում Ամերիկայի դեսպանատան Հասարակական կապերի բաժնի ֆինանսական աջակցությամբ:

Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում
Ռազմավարական դատավարություն
Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության պայքարը Հայաստանում
Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում
Արխիվ

Գլխավոր  |  Մեր մասին  |  Գործունեությունը  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en