Կանանց իրավունքների կենտրոնը աշխատում է երկու հիմնական ոլոտներում՝
Կանանց նկատմամբ բռնությունը, մասնավորապես՝ ընտանեկան բռնություն ու
սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ
I. ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
ա. Ընտանեկան բռնության զոհերին համապատասխան ծառայությունների տրամադրում, բ. Իրազեկության բարձրացմանն ուղղված քարոզարշավների անցկացում, գ. “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծի մշակում, քարոզում և լոբինգ, դ. Ընտանեկան բռնության դեպքերի հիման վրա մշակված ռազմավարական դատավարություն, ե. Թրեյնինգների և սեմինարների կազմակերպում:
II. ՍԵՌԱԿԱՆ և ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
ա. Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված քարոզարշավների անցկացում, բ. Թրեյնինգների և սեմինարների կազմակերպում:
III. ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ
ա. Կանանց իրավունքների վերաբերյալ այլ ծրագրերի իրականացում: