Կանանց վերարտադրողական և սեռական առողջությունը բարելավելու համար կենտրոնն աշխատում է հետևյալ ուղղություններով`
Վերարտադրողական և սեռական առողջության
վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
Կանանց իրավունքների կենտրոնը ջանքեր չի խնայում հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի առավելությունների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու համար: Այս նոր մեթոդը կիրառելի է դարձել նաև Հայաստանում Gynuity Health ծրագրի շնորհիվ:
Մեթոդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում է իրականացվում ոչ միայն հանրապետության մայրաքաղաքում, այլ նաև տարբեր մարզերում: Զգալի նշանակություն է տրվել հղիության դեղորայքային ընդհատման ապահով մեթոդի և դեղորայքի օգտագործման խորհրդատվության վերաբերյալ կանանց տրամադրված տեղեկատվությանը:
Հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ են տպագրվել և բաժանվել կանանց մանկաբարձ-գինեկոլոգների կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացների ժամանակ:Մեծ քանակությամբ տեղեկատվական թռուցիկներ և բուկլետներ է բաժանվել նաև մարզերի ծննդատներում և բժշկական հաստատություններում: Բուկլետը տեսնելու համար անցեք հետևյալ հղումով` http://wrcorg.am/en/publications.htm
Հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ
Հայաստանում հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու լավագույն միջոցը Երևան քաղաքի և ՀՀ մարզերի մանկաբարձ-գինեկոլոգների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելն է: Կենտրոնն աջակցում է առողջապահության ոլորտի մասնագետներին` հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի վերապատրաստման դասընթացներ անցկացնելով:
2009թ. հուլիսի 10-ին Երևանի <<Կոնգրեսս>> հյուրանոցում մայրաքաղաքի ծննդատների և բժշկական հաստատությունների ավելի քան 30 մասնագետների հետ վերապատրաստման դասընթաց անցկացվեց, որի ժամանակ ներկայացվեց մայրաքաղաք Երևանում գործող 3 կլինիկաներում (Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ, Ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության կենտրոն, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և կանանց վերարտադրողական առողջության բաժին) մոտ 450 հղի կանանց հետ անցկացված հետազոտության արդյունքները: Մասնակիցներին նաև բաժանվեցին համապատասխան նյութեր հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ` ուսումնասիրությունների ցուցակ, տեղեկատվական թռուցիկներ կազմակերպության և հետազոտության վերաբերյալ:
2009թ.-ի հոկտեմբեր ամսին Գյումրիում անցկացվեց վերապատրաստման երկօրյա դասընթաց, որի նպատակային լսարանը Շիրակի մարզի տարբեր քաղաքների բժշկական հաստատությունների մանկաբարձ-գինեկոլոգներն էին: 2010թ.-ի դեկտեմբերին մեկ այլ երկօրյա դասընթաց իրականացվեց նաև Վանաձոր քաղաքում:
Հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի վերաբերյալ կլինիկական ուղեցույցի մշակում
2010թ.-ի հունիսի 15-ին կայացած որոշման հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է հղիության ընդհատման դեղորայքային մեթոդի վերաբերյալ կլինիկական ուղեցույցի մշակումը և տարածումը:
Ուղեցույցի մշակման համար հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ղեկավարում է ՀՀ առողջապահության նախարարութան աշխաատկազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.դ. դոցենտ` Գայանե Ավագյանը: Ուղեցույցի մշակման համար կարևոր են եղել նաև բժիշկ-հետազոտող Ռուզաննա Աբրահամյանի (Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ), Աստղիկ Զարգարյանի (Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ) և Արմինե Հարությունյանի (Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ, Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն) միացյալ ջանքերը: Կանանց իրավունքների կենտրոնը համագործակցում է նաև ավագ մասնագետ-խորհրդատու, բժիշկ Թ. Ծերեթելիի հետ:
Գրքույկը նախատեսված է Հայաստանում հղիության արհեստական ընդհատման ծառայություն մատուցողների համար և առաջարկում է անցանկալի հղիության ընդհատման այլընտրանքային` դեղորայքային տարբերակ, հղիության արհեստական ընդհատման առավել անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հղիության ընդհատման ծառայությունների մատչելիությունը բարձրացնելու նպատակով:
Ուղեցույցը տեսնելու համար անցեք հետևյալ հղումով` http://wrcorg.am/en/publications.htm