Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
 
WAVE Համակարգող Կոմիտեի 1-ին հանդիպումը (14.12.2009)

2009թ. դեկտեմբերի 14-ին և 15-ին Վիեննա քաղաքում տեղի ունեցավ WAVE (Կանայք ընդդեմ բռնության, Եվրոպա) Համակարգող Կոմիտեի 1-ին հանդիպումը: Հանդիպման նպատակն էր ուժեղացնել WAVE Ցանցի համակարգման և պլանավորման համակարգը:

 
Մարդու իրավունքների միջազգային օրը և “16 օր” քարոզարշավի փակումը (10.12.2009)

“Ակտիվության 16 Օր Ընդդեմ Գենդերային Բռնության“ քարոզարշավի շրջանակներում Կանանց իրավունքների կենտրոնը 2009 թվականի դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը, Երևանի Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում կազմակերպել էր քարոզարշավի փակման միջոցառումը:

 
“Սպիտակ ժապավեն” քարոզարշավը Երևանում (06.12.2009)

2005թվ. դեկտեմբերի 6-ին Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել էր «Սպիտակ ժապավեն» քարոզարշավ` ի հիշատակ 14 կանանց, որոնք 1989 թվականի դեկտեմբերի 6-ին Մոնրեալի պոլիտեխնիկական դպրոցում սպանվել էին մի հակաֆեմինիստ տղամարդու կողմից:

 
Կանանց իրավունքների պաշտպանների միջազգային օր (29.11.2009)

Կանանց իրավունքների պաշտպանների օրը` 2009թ. նոյեմբերի 29-ին Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել էր մրցանակաբաշխության երեկո այն անհատների, գործընկերների և հիմնադրամների համար, որոնք իրենց ներդրումն էին ունեցել Հայաստանում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության գործում: Միջոցառումը տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

 
“Ակտիվության 16 Օր Ընդդեմ Գենդերային Բռնության” քարոզարշավի սկիզբը (25.11.2009)

2009 թվականի նոյեմբերի 25-ին Կանանց իրավունքների կենտրոնը միացավ “Ակտիվության 16 Օր Ընդդեմ Գենդերային Բռնության” քարոզարշավին և սկիզբ դրեց Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան նվիրված առաջին միջոցառմանը:

 
CEDAW Կոնվենցիայի Կամընտիր արձանագրության վերաբերյալ ուսուցում (26.10.2009)

2009 թվականի հոկտեմբերի 26, 30-ին Երևանի Պետական համալսարանի հյուրատանը տեղի ունեցավ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիայի և նրա Կամընտիր արձանագրության վերաբերյալ ուսուցում:

 
Հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ թրեյնինգ Գյումրիում (23.10.2009)

Հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ թրեյնինգը Գյումրիում տեղի ունեցավ հոկտեմբերի 23-24-ին “Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում՚” ծրագրի շրջանակներում:

 
Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների քարոզչությունը Եվրոխորհրդում (26.09.2009)

2009 թվականի սեպտեմբերի 26-29-ը Զագրեբում, Խորվաթիա, տեղի ունեցավ սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների քարոզչությունը Եվրոխորհրդում թեմայով սեմինար:

 
WAVE 11-րդ կոնֆերանսը Վիեննայում, Ավստրիա (24.09.2009)

2009 թվականի սեպտեմբերի 24-26-ը Կանայք ընդդեմ բռնության, Եվրոպա (WAVE) 11-րդ կոնֆերանսը անցկացվեց Վիեննայի Տեխնոլոգիական համալսարանում` WAVE հիմնական համակարգողների միջև փորձի փոխանակման համար: Հանդիմպան թեման էր` “Դադարեցնել կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը”:

 
2009 թվականի միջազգային Բազարը (18.09.2009)

2009 թվականի սեպտեմբերի 9-ին Մարիոտ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ Երևան կանանց միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված ամենամյա Բազարը:

 
Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CEDAW) Կամընտիր արձանագրության վերաբերյալ թրեյնինգ (15.09.2009)

2009 թվականի սեպտեմբերի 15-18-ը Վարշավայում, Լեհաստան, տեղի ունեցավ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի Կամընտիր արձանագրության վերաբերյալ (ԿՆԽՎԿ ՖԱ) թրեյնինգ, որը կազմակերպվել էր ԿԱՐԱՏ կոալիցիայի և Խաղաղօվկիանոսյան Ասիայի IWRAW գործընկեր կազմակերպության հետ համատեղ:

 
Հարավային Կովկասում Երիտասարդ կանանց ցանցի երրորդ հանդիպումը (03.09.2009)

2009 թվականի սեպտեմբերի 3-9 Ստոկհոլմում տեղի ունեցավ Հարավային Կովկասում Երիտասարդ կանանց ցանցի երրորդ հանդիպումը

 
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16 
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am