Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
Կլոր-սեղան քննարկում Հայաստանում հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնման մասին (23.10.2008)

2008 թվականի հոկտեմբերի 23-ին Արմենիա-Մարիոտտ հյուրանոցում Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել էր կլոր սեղան “Հղիության դեղորայքային ընհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում” թեմայով:

Միջոցառմանը հրավիրվել էին մի շարք բժշկական կենտրոններից, կլինիկաներից և ծննդատներից բժիշկներ: Հանդիպումը սկսվեց ծրագրի ղեկավար Սուոսաննա Վարդանյանի բացման խոսքով, որը ներկայացրեց ծրագրի նպատակները, գործողությունները և հանդիպման օրակարգը:

Ավելի ուշ խոսքը տրամադրվեց ՀՀ Առողջապահության նախարարության առաջատար մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանին, որը ներկայացրեց հղիության ընդհատման իրավիճակը և հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունները Հայաստանում: Նա նշեց, որ ներկայումս երկրում կիրառվում է հղիության վիրաբուժական ընդհատումը և որ հղիության ընդհատման ցուցանիշը մնում է բարձր` 2.6 հղիության ընդհատում մեկ կնոջ համար: Նշվեց, որ գոյություն ունի մանկաբարձական ծառայությունների լայն շրջանակ և գյուղական շրջաններում բնակվող շատ կանայք նույնպես ի վիճակի էին օգտվելու հղիության անվտանգ ընդհատման ծառայություններից:
Տկ. Ավագյանը նույնպես նշեց հղիության դեղորայքային ընդհատման հիմնական առավելությունները (800 մգ միզոպրոստոլի բուկկալ օգտագործումը, որին հետևում է 200 մգ միֆեպրիստոնը). հատկապես, որ այն հեշտ է օգտագործման համար և այն մոտավորապես 95% արդյունավետ է: Հղիության դեղորայքային ընդհատումը կարող է նաև բարելավել վերարտադրողական առողջությունը, ապահովելով վստահելի այլընտրանք այն կանանց համար, որոնք խուսափում են վիրաբուժական միջամտությունից:
Տիկ. Ավագյանը նշեց երկու հարցումների մասին, որոնք իրականացվել էին կանանց և բժիշկների շրջանում 2007 թվականին: Հետազոտությունները բացահայտեցին, որ մի շարք բժիշկներ տեղեկացրեցին, որ իրենք ավելի “շատ փորձառու են” միայն միֆեպրիստոնի օգտագործմամբ հղիության դեղորայքային ընդհատման գործում, քան միֆեպրիստոնը միզոպրոստոլի հետ համատեղ: Կանանց հարցման արդյունքերը բացահայտեցին, որ թեպետ հղիության դեղորայքային ընդհատման ծառայությունները դեռևս երկրում գոյություն չունեն, կանանց 59% նշել էին, որ իրենք լսել են այդ մեթոդի մասին (բայց նրանցից մեծ մասը սխալ գետելիք ունեին հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի մասին):

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի հետազոտության համակարգող տկ. Արմինե Հարությունյանը ներկայացրեց իրենց կենտրոնում հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի կիրառման արդյունքները: Նա նշեց, որ հետազոտության իրականացման ողջ ընթացակարգը լավ է ընթանում և նրանք գրանցել են մի շարք դրական արդյունքեր: Համաձայն ծրագրի միջոցառումների, յուրաքանչյուր հետազոտական խմբի համար մեկ տարվա ընթացքում պլանավորված էր մեթոդը կիրառել 150 կանանց միջև: Այս նոր մեթոդի կիրառումը հիմնականում հաջողվեց, թեպետ որոշ դեպքերում բարդություններ եղան, իսկ մեկ դեպքում կինը հրաժարվեց երկրորդ անգամ դեղորայք ընդունել և ցանկություն հայտնեց կիրառել հղիության վիրաբուժական ընդհատում:

Կլոր սեղանի երկրորդ մասում մասնակիցները անցան մանրակրկիտ քննարկումների, վերլուծելով`
• հղիության արհեստական ընդհատման իրավիճակը երկրում,
• դրա կիրառման տարբեր մեթոդները,
• որոշակի մեթոդների օգտագործման գերադասումը բժիշկների կողմից,
• հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունները, որոնք պետք է իրականացվեն գինեկոլոգների կողմից,
• դեղորայքի մատչելիությունը դեղատներում,
• բժիշկների և հիվանդների մոտ համապատասխան մշակույթի բացակայությունը,
• անկատար իրավական համակարգը, հակաբեղմնավորիչների օգտագործումը և այլն:

Քննարկումների արդյունքում մասնակիցները ընդգծեցին հիմնական դժվարությունները, որոնք պետք է հաղթահարվեն,
• բժիշկները հնարավոր է, որ հետաքրքրված չլինեն տարածելու տեղեկություն հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի մասին,
• դեղորայքը դեղատներում չպետք է հասանելի լինի կանանց համար, դրանք պետք է վաճառվեն միայն դեղատոմսի առկայության դեպքում,
• համապատասխանաբար պետք է ձևավորվի իրավական համակարգը,
• անհրաժեշտություն կա ձևավորել համապատասխան մշակույթ հասարակության և բժիշկների շրջանում հղիության անվտանգ ընդհատումը երաշխավորելու համար:

Հանդիպման ավարտին տկ. Վարդանյանը ամփոփեց միջոցառման ժամանակ փոխանակված կարծիքները և շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ներկայության և հետաքրքիր քննարկումների համար:
Որոշվեց նաև հաշվի առնել մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները և ընդգրկել դրանք ծրագրի նպատակների հետագա քայլերի իրականացման ժամանակ:

Կլոր սեղանը անցկացվել է "Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում" ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է "Gynuity Health Projects կազմակերպության աջակցությամբ:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am