Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
Կանանց առողջ ապրելակերպի ակումբ` առողջ ապրելաձև ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար (09.03.2009)

Սկսած 2008 թվականի նոյեմբեր ամսից Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել է Կանանց առողջ ապրելակերպի ակումբի հանդիպումներ, որպես Կանանց աջակցման խմբի գործունեության ընդլայնում, ընտանեկան բռնության ենթարկված կանանց վարելու առողջ կենսակերպ: Հանդիպումները նվիրված են առողջության, մարմնի խնամքին, վերարտադրողական առողջությանը, ինչպես նաև ներառում են տարբեր մշակութային միջոցառումներին մասնակցություն:

Առաջին հանդիպմանը կազմակերպչական միջոցառումների համար պատասխանատու անձը և նրա օգնականը կամավորներ էին: Սուրճի և թեյի սեղանի շուրջ կանայք խոսեցին այն թեմաների շուրջ, որոնց վերաբերյալ նրանք կցանկանային քննարկումներ անցկացնել, ինչպես նաև այն իրադարձությունների մասին, որոնք պետք է իրականացվեն առողջ ապրելակերպի աջակցման և ապահովման համար:

Կանանց առողջ ապրելակերպի ակումբի հանդիպումներից մեկը նվիրված էր վերարտադրողական առողջության հարցերին և այն վարում էր Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի գինեկոլոգ Աստղիկ Զաքարյանը: Կանայք մասնագիտական հարցեր էին ուղղում վերարտադրողական առողջության պաշտպանության տարբեր մեթոդների, օրգանիզմի վատ աշխատանքի նախանշանների, ինչպես նաև հիվանդության կանխարգելման մեթոդների և հղիության դեղորայքային ընդհատման մասին:

Կանանց առողջ ապրելակերպի ակումբի մասնակիցները ցանկություն հայտնեցին մասնակցելու որևիցե մշակութային միջոցառման: Կազմակերպչական միջոցառումների համար պատասխանատու անձը և նրա օգնականը կազմակերպեցին ակումբի անդամների հերթական հանդիպումը և մասնակցեցին հռչակավոր հայ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 85 ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառումը շատ տպավորիչ էր և կանայց այն շատ դուր եկավ:

2009 թվականի մարտին Կանանց առողջ ապրելակերպի ակումբի հանդիպումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան: Կանանց առողջ ապրելակերպի ակումբի անդամները ցանկացան տոնել այս օրը միասին և շնորհավորել միմյանց: Հանդիպումը կրում էր ոչ պաշտոնական բնույթ: Կանայք երեկույթը վայելելու, դաշնամուր նվագելու, երգելու և պարելու հնարավորություն ունեին: Հանդիպումը ավարտվեց յուրաքնչյուր կնոջ բարձր տրամադրությամբ և դրական վերաբերմունքով և նրանք բաժանվեցին ապագա հանդիպումների հեռանկարով:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am