Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
Երեխաների Պարի և Թատրոնի Խումբ` որպես երժշտական թերապիա ընտանեկան բռնության ենթարկված կանանց երեխաների համար (01.04.2009)

Հայաստանում Ամերիկայի Դեսպանատան Հանրային Կապերի բաժնի աջակցությամբ Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել է Երեխաների Պարի և Թատրոնի Խումբ` ընտանեկան բռնության ենթարկված կանանց երեխաներին աջակցելու վերականգնել և ձեռք բերել հուզական հավասարակշռություն երաժշտության, թատրոնի և արվեստի թերապիայի միջոցով:

Ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ աշխատանքը համարում ենք անչափ կարևոր, սակայն պակաս կարևոր չենք համարում նաև երեխաների հետ աշխատանքը: Երբ երեխան մեծանում է այնպիսի անառողջ ընտանիքում, ուր տեղի է ունեցել ընտանեկան բռնություն, այդ երեխայի հետ անհրաժեշտ է կատարել հատուկ աշխատանք և ցուցաբերել նրբանկատ ուշադրություն` կանխարգելելու ապագայում նմանատիպ դեպքերի կրկնությունը: Երեխայի ուշադրությունը և մտքերը կատարված իրադարձությունից շեղելու լավագույն որոշումն ենք համարում մի շարք մեթոդներ:

Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնած մեթոդներից է երեխաների համար պարի, երգի և թատրոնի խմբակ կազմակերպելը: Լավագույն որոշումն, որին հանգեցինք որպես երաժշտական թերապիա – դա ազգագրական համույթն է (երգ և պար): Խմբում ներառված են ինչպես ընտանեկան բռնության ենթարկված կանանց երեխաներ, այնպես էլ “սովորական” ընտանիքներից երեխաներ: Խմբակը կաջակցի երեխաներին լավագույնս ինտեգրվել հասարակության մեջ:
Երեխաները այցելում են “ՀՀ կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի” երգի և պարի դասընթացներին շաբաթական երկու անգամ: Երեխաները շատ ոգեշնչված են և մեծ ոգևորությամբ են այցելում դասընթացներին: Այս դասընթացների արդյունքները կներկայացվեն սույն թվականի աշնանը:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am