|
Երկրորդ միջազգային կոնֆերանս հղիության վաղ շրջանների վերաբերյալ (28.05.2009)
|
Երկրորդ միջազգային կոնֆերանսը, նվիրված «Հղիության վաղ շրջանները. խնդիրներ, լուծումներ և մարտահրավերներ» թեմային, տեղի ունեցավ Մոսկվայում մայիսի 28-30: Կոնֆերանսին մասնակցում էին առաջատար մանկաբարձ-գինեկոլոգներ, մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունների ղեկավարներ, ասոցիացիաների տնօրեններ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից և այլ երկրներից:
Կոնֆերանսի ծրագիրը ընդգրկում էր թեմատիկ սիմպոզիումներ, պլենար նիստեր, և կլոր սեղաններ: Վերարտադրողական ընտրության Արևելա-Եվրոպական Ալյանսը ղեկավարում էր Արևելյան Եվրոպայում հղիության դեղորայքային ընդհատման նիստը: Չորս ներկայացուցիչներ Լիտվայից, Հայաստանից և Ուկրաինայից ներկայացրեցին իրավիճակը իրենց երկրներում:
<< հետ
|
|
|
 |
|
|
|
|