Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
Հայաստանում հղիության անվտանգ ընդհատման ծառայությունների բարելավման արդյունքների տարածման վերաբերյալ հանդիպում (09.07.2009)

2009 թվականի հուլիսի 9-ին Երևանում Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում “Հայաստանում հղիության անվտանգ ընդհատման ծառայությունների բարելավումը” թեմայով:

Հանդիպումը կազմակերպվել էր “Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում” ծրագրի շրջանակներում ՀՀ Առողջապահության նախարարության հավանությամբ, Ջինյուիթի առողջապահական ծրագրերի և Կանանց իրավունքների կենտրոնի համատեղ աջակցությամբ: Հանդիպմանը մասնակցեցին Երևանից և շրջաններից ժամանած հիսուն մասնակիցներ` Ազգային ժողովի, ՀՀ Առողջապահության նախարարության, «Արգո-ֆարմ,» ՍՊԸ-ի, այս ոլորտում աշխատող միջազգային և տեղական ՀԿ-ների, ներառյալ «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև ծննդատների և մանկաբարձա-գինեկոլոգիական հիվանդանոցների գլխավոր բժիշկներ, տեղակալներ և բժիշկներ:

Հանդիպման նպատակն էր զեկուցել “Հղիության մինչև 63-րդ օրը հղիության ընդհատման համար 800 µg բուկալ միզոպրոստոլի, որին հետևում է 200 mg միֆեպրիստոնի ուսումնասիրությունը”, որն իրականացվել է Երևանի երեք հիվանդանոցներում, ինչպես նաև քննարկել մեթոդի կիրառման հնարավորությունները Հայաստանում:
Հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ համապատասխան նյութեր և բրոշյուրներ բաժանվեց մասնակիցներին: Հանդիպումը սկսվեց ծրագրում ընդգրկված համապատասխան մասնագետների բացման խոսքերով և պրեզենտացիաներով, որին հետևեցին մասնակիցների հարցերն ու ընդհանուր քննարկումը:

Դր. Թամար Ծերեթելին, Ավագ Խորհրդատուն (Ջինյուիթի առողջապահական ծրագրեր, Վրաստան) ներկայացրեց Ջինյուիթի առողջապահական ծրագրերի հետաքրքրության ոլորտները, նշելով հղիության դեղորայքային ընդհատման, հղիության պաթոլոգիաների և ժամկետից շուտ ծննդաբերության, էկլամպսիայի, հետ հղիության արյունահոսությունների, STIs/HIV/ինֆեկցիոն հիվանդությունների ծրագրերը: Թամար Ծերեթելիի նույնպես ներկայացրեց տարբեր երկրներում հղիության դեղորայքային ընդհատման ծրագրի մանրամասն ներկայացումը, ինչպես նաև կիրառման պատմությունը:

Կանանց իրավունքների կենտրոնի (Հայաստան) տնօրեն` Սուսաննա Վարդանյանը ներկայացրեց Հայաստանում հղիության դեղորայքային ընդհատման իմացությունը, վերաբերմունքը և փորձը կանանց և բժիշկների շրջանում, հղիության դեղորայքային ընդհատման մասին բժիշկների իմացության աստիճանը, հղիության դեղորայքային ընդհատման մասին տեղեկության տրամադրումը կանանց, ինչպես նաև հղիության անվտանգ ընդհատման մասին կանանց գիտակցումը: Այս տեղեկատվությունը ի հատ եկավ 2007 թվականին Հայաստանում կանանց և բժիշկների «Իմացության, վերաբերմունքի և փորձի (KAP)” հարցման իրականացման արդյունքում: Ուսումնասիրությունները գնահատեցին հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ բժիշկների իմացությունը, վերաբերմունքը և փորձը, ինչպես նաև կանանց իմացությունը և վերաբերմունքը հղիության ընդհատման նոր մեթոդի նկատմամբ: Որպես եզրակացություն հարցումները ընդգծեցին երկու հիմնական գործունեությունների անհրաժեշտությունը` կանանց և բժիշկների համար հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ կրթական նյութերի մշակումը: Նա նաև ներկայացրեց Հայաստանում միֆեպրիստոնի և միզոպրոստոլի կիրառման հետազոտությունները: Միֆեպրիստոնը գրանցվել է 2007 թվականի ապրիլին, իսկ միզոպրոստոլը` 2008 թվականի հուլիսին:

Դր. Գայանե Ավագյանը, ՀՀ Առողջապահության նախարարության առաջատար մասնագետ, ներկայացրեց Հայաստանում հղիության անվտանգ ընդհատման հիմնախնդիրը և տվյալներ հղիության վիրաբուժական ընդհատման մասին: Նա նշեց, որ հղիության արհեստական ընդհատումների տոկոսը մնում է բարձր և կազմում է հղիության ընդհատման 2.6 դեպք յուրաքանչյուր կնոջ համար: Դր. Ավագյանը նաև մանրամասն ներկայացրեց և բերեց վիճակագրական տվյալներ վաղ շրջանում ժամկետից շուտ ծննդաբերության, հղիությունների տոկոսի, հակաբեղմնավորիչների ցուցանիշների, մայրական մահացության տոկոսի, երկրում կանանց վերարտադրողական առողջության բարելավման ուղիների մասին Հայաստանում և Երևանում: Նա նաև անդրադարձավ 2007-2015 (Երևան) Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության, ծրագրի և գործունեությունների ժամանակացույցին և այն գործողություններին, որոնք պետք է իրականացվեն Ազգային ռազմավարության համաձայն:

Դր. Ծերեթելին իր երկրորդ ելույթում ներկայացրեց հետազոտության իրականացման փուլերը և այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք իրականացվել են 2007թ. Երևանի երեք կլինիկաներում` Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում, Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնում և Պետական բժշկական համալսարանի պերինատոլոգիայի, գինեկոլոգիայի և կանանց վերարտադրողական առողջության ամբիոնում 450 հղի կանանց հետ: Ներկայացվեցին նաև միֆեպրիստոնի և միզոպրոստոլի կիրառման սխեմաները, տեսակները և մեթոդները:

Որպես ելույթների եզրափակիչ խոսք, դր. Ռուզաննա Աբրահամյանը (Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ), դր. Աստղիկ Զարգարյանը (Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն) և Դր. Աննա Աղաջանյանը (Պետական բժշկական համալսարան) ներկայացրեցին իրենց կլինիկաներում իրականացված հետազոտությունների արդյունքները` տրամադրելով ինֆորմացիա ծրագրի իրականացման ընթացքում հաջորդական քայլերի մասին: Նրանք նշեցին նաև իրենց ստացած դրական արդյունքների մասին և արտահայտեցին իրենց համոզմունքը, որ մոտ ապագայում հղիության դեղորայքային ընդհատումը Հայաստանում կդառնա ընդունելի բնակչության համար:

Այնուհետև հանդիպման մասնակիցները տվեցին իրենց հարցերը և արտահայտեցին անհանգստությունները անվտանգ հղիության դեղորայքային ընդհատման, հղիության դեղորայքային ընդհատման վայրի, դեղորայքի վաճառքի` դեղատներ, թե այլ տեղ և նման հարցերի վերաբերյալ:
Մասնակիցներին այս հարցերը ամենից շատ էին անհանգստացնում և հիմնական քննարկումը կենտրոնացված էր նման հարցերի վրա: Նրանք նաև առաջ եկան իրենց առաջարկություններով, ինչպես նաև մտքեր փոխանակեցին հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ` շեշտելով հարցի հրատապությունը:
Հանդիպման ավարտին մասնակիցները արտահայտեցին իրենց շնորհակալությունը նմանատիպ հանդիպում կազմակերպելու համար և հույս հայտնեցին, որ հանդիպումը կունենա իր հետագա արդյունքները` հղիության դեղորայքային ընդհատման իրականացման համար Հայաստանում հստակ գործող կանոնակարգերի, օրենքների և հրահանգների տեսքով:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am