Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
Հղիության դեղորայքային ընդհատման ուսուցում Հայաստանում (10.07.2009)

2009 թվականի հուլիսի 10-ին ծննդատների և բժշկական կենտրոնների բժիշկների համար «Հայաստանում հղիության դեղորայքային ընդհատման ծառայությունների ընդլայնման իրականացումը և ընդունելիությունը» ծրագրի շրջանակներում «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպվեց ուսուցում հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ:

Ուսուցումը կազմակերպվել էր Gynuity Health Projects-ի և Կանանց իրավունքների կենտրոնի հետ համատեղ: Թրեյնինգին մասնակցեցին Երևանից և մոտակա շրջաններից տարբեր բժշկական հաստատությունների և ծննդատների երեսուն բժիշկներ:

Հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ, ներառյալ հետազոտությունների ցանկը, որ իրականացվել էր Gynuity Health Projects-ի կողմից, կազմակերպության մասին տեղեկատվական բուքլետը, գիտահետազոտական ուսումնասիրությունների և ծրագրերի համառոտ նկարագրությունը, «Հղիության դեղորայքային ընդհատման ձեռնարկը» և այլ տեղեկատվական նյութեր բաժանվեցին մասնակիցներին:

Ուսուցանողներ` Դր. Թամար Ծերեթելին, ավագ խորհրդական-գործընկեր (Gynuity Health Projects - Վրաստան) և Դր. Գեորգի Ծերծվաձեն ողջունեցին մասնակիցներին և ներկայացրեցին ուսուցման նպատակը և օրակարգը: Դր. Թամար Ծերեթելին համառոտ ներկայացրեց Gynuity Health Projects-ի նպատակներն ու ծրագրերը, ինչպես նաև միֆեպրիստոն և միզոպրոստոլ դեղորայքների կիրառման մեթոդները: Թրեյնինգի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց անհանգստությունները և վերաբերմունքը դեղատներից և այլ վայրերից դեղորայքի վաճառքի վերաբերյալ:

Այնուհետև, Դր. Գեորգի Ծերծվաձեն ներկայացրեց հղիության վաղ շրջանի նորմալ և ոչ նորմալ ախտորոշումը, դրա կլինիկական, բիոլոգիական և ախտորոշման ուլտրա-ձայնային մեթոդները: Նա նաև ներկայացրեց կողմնակի բարդությունները, բացատրություններ տվեց հակաբեղմնավորիչների և հղիության ընդհատումից հետո հետագա խնամքի վերաբերյալ:

Ուսուցումը ավելի ինտերակտիվ դարձավ և մասնակիցները սկսեցին ակտիվ քննարկումը ուսումնական օրինակների ուսումնասիրման և հետագա քննարկումների ժամանակ: Մասնակիցները կարդում էին հարցերը և տալիս էին իրենց լուծումները` առաջարկելով յուրաքանչյուր դեպքերի համար լուծումներ:

Բոլոր մասնակիցներին տրվեցին նաև գնահատման թերթիկներ` հղիության դեղորայքային ընդհատման թրեյնինգը գնահատելու և իրենց մեկնաբանությունները կատարելու համար:

Ուսուցման վերջում մասնակիցները ստացան վկայականներ և շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին և ուսուցանողներին հետաքրքիր և օգտակար ուսուցման համար: Դր. Ծերեթելին արտահայտեց իր համոզմունքը, որ ուսուցումը կնպաստի մասնակիցների հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի և մեխանիզմների վերաբերյալ ձեռք բերել խորը գիտելիք` միաժամանակ մեծ ներդրում կատարելով Հայաստանում վերարտադրողական առողջության իրավիճակի բարելավման ուղղությամբ:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am