Երևանում 2009 թվականի օգոստոսի 12-ին նշվեց այն օրը, որը միավորում է տարբեր ազգերի և քաղաքակրթությունների երիտասարդներին և ընդգծում է երիտասարդների կարևոր դերը իրենց երկրների ներկայի և ապագայի համար:
Աստրա Ցանցի և Աստրա Երիտասարդական խմբի նախաձեռնությամբ Կանանց իրավունքների կենտրոնի Երիտասարդական խմբի անդամները որոշեցին միանալ Երիտասարդության միջազգային օրը տոնելու նախաձեռնությանը Երևանում: Հիմնավոր քննարկումից հետո ԿԻԿ-ի Երիտասարդական խմբի անդամները որոշեցին փոփոխությունների թատրոնի օգնությամբ ներկայացում կազմակերպել, քննարկելու Հայաստանի երիտասարդների համար ամենակարևոր թեմաները` սեր, զուգընկերային հարաբերություններ, երիտասարդության հիմնախնդիրներ և այլն:
Թատրոնը լեցուն էր երիտասարդներով, որոնք եկել էին տոնելու Երիտասարդության միջազգային օրը: «Առողջ երիտասարդություն, առողջ ապագա» օրվա կարգախոսով մասնակիցներին բաժանվել էին նաև տեղեկատվական նյութեր: Տեղեկատվական նյութերով փաթեթները դրվել էին թատրոնի նստարանների վրա և բոլոր մասնակիցները ստացան մեկական փաթեթ: Միջոցառումը նկարահանվել է նաև տեսախցիկով:
Ներկայացումը սկսվեց հանդիսատեսների միջից 8-10 երիտասարդների բեմ հրավիրելով, նրանց մի քանի հարց ուղղելու նպատակով: Ակցիայի նպատակն էր լսել նրանց տեսակետները ամուսնությունից առաջ սեռական հարաբերության մասին նրանց համոզմունքների վերաբերյալ, զուգընկերների պարտականությունները հակաբեղմնավորիչներ ունենալու հարցում, հղիության անցանկալի ընդհատման դեպքում որոշում կայացնելը, “Առողջ երիտասարդությունը, առողջ ապագայի գրավականն է” գաղափարի ձևավորումը, և այլն: Երիտասարդները շատ ազատ էին արտահայտում իրենց կարծիքները երեկոն վարողի կողմից ընթերցված ձևակերպումների վերաբերյալ:
Քննարկումներից հետո երեկույթի հյուրերը հրավիրվեցին դիտելու երկու երիտասարդ մարդկանց պատմությունը պատմող ներկայացումը, այն իրավիճակը, որում նրանք հայտնվել էին և թե ինչ լուծման նրանք հանգեցին: Ներկայացումը ավարտվեց ոչ “երջանիկ ավարտով”` հնարավորություն տալով հանդիսատեսին առաջարկելու իրենց կարծիքը, խորհուրդ տալ հերոսներին, ինչպես նաև ինքները դառնալ հերոսներ և ներկայացումը առաջնորդել այնպես, ինչպես որ իրենք կարծում են ճիշտ է: Մասնակիցները շատ ակտիվ էին և իրենց քննարկումները անմիջապես սկսեցին:
Երեկոն հաջողվեց, այն անցան ակտիվ քննարկումներով և դեբատներով, այն որոշումների վերաբերյալ, որոնց հանգել էին հերոսները, նրանց գործողությունների յուրահատկությունը և լուծման ուղիները: Ակնհայտ էր, որ ներկայացման թեման հետաքրքրեց բոլոր մասնակիցներին, քանի որ նրանք մեծ եռանդով և համակրանքով էին մեղադրում կամ պաշտպանում հերոսներին: Երեկոն դարձել էր ինտերակտիվ քննարկման իրական արենա, նրանցից ոմանք ցանկություն հայտնեցին կամավոր խաղալու հերոսների դերը և փոխելու պատմության ելքը այնպես, ինչպես որ նրանք գտնում էին ճիշտ:
Ներկայացումը նախատեսված էր երիտասարդներին թոխանցել հաղորդագրություն սիրո, սիրային հարաբերությունների և անցանկալի հղիությունից և հղիության ընդհատումից պաշտպանվելու անհրաժեշտության մասին, որը ապագայում կարող է հանգեցնել անառողջ երիտասարդության:
Միջոցառումից հետո երիտասարդներին հարցրեցին նրանց տպավորությունների մասին: Ստացվեցին ամենա դրական պատասխանները: Երիտասարդները արտահայտեցին իրենց գոհունակությունը ներկայացման վերաբերյալ և շնորհակալություն հայտնեցին այդ միջոցառումը կազմակերպելու և անդրադառնալու մերօրյա երիտասարդներին հետաքրքրող հարցերին:
<< հետ
|