Հանդիպման մասնակիցները Աբխազիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Հարավային Օսեթիայից ժամանեցին Շվեդական արշիպելագի ուսումնական կենտրոն, որտեղ հանդիպեցին Երիտասարդ կանանց Ցանցի նոր անդամների հետ, ներկայացրեցին Ցանցի նպատակները և գործունեությունը, ինչպես նաև հանդիպեցին ակտիվիստների և մասնագետների հետ, որոնք արտահայտեցին իրենց պատրաստակամությունը կիսելու իրենց փորձը ցանցի աշխատանքի, ակտիվիզմի, ֆեմինիզմի և այլ թեմաների վերաբերյալ:
Հանդիպման օրակարգը շատ հետաքրքիր էր: Ակտիվիզմի հասկացությունը քննարկելուց և պարզաբանելուց հետո, մասնակիցները հրավիրվեցին ձևավորելու փոքր խմբեր, քննարկեւ ակտիվիզմը և դրա կարևորությունը Երիտասարդ կանանց ցանցի ներքո:
Կոսովոյի Կանանց Ցանցից միջազգային հյուր Իգբալլե Ռոգովան խոսեց ցանցի աշխատանքի մասին, հակամարտության ժամանակ իրենց դժվար փորձության և համատեղ գործողությունների անհրաժեշտության մասին: Նրա ելույթը շատ տպավորիչ էր և անկեղծ: Մասնակիցները շատ հարցեր ուղղեցին նրան ցանցի ձևավորման, նրա աշխատանքի և կայունության մասին:
Հանդիպան ժամանակ անցկացվեցին նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, թրաֆիքինգի և ծրագրի մշակման սեմինարներ:
Հատուկ ուշադրություն էր դարձված Ամնեստի Ինտենեյշնալ կազմակերպության ներկայացուցիչ Մատց Էնգմանին, որը ներկայացրեց հասարակական գործողությունների հիմնական բաղադրիչները և մի քանի հասարակական գործողությունների օրինակներ բերեց` բացատրելով նրանց հաջողության կամ ձախողման պատճառները: Ցանցի մասնակիցները շատ հետաքրքրվեցին թեմայով և մի շարք հարցեր ուղղեցին Ամնեստի Ինտենեյշնալ կազմակերպության ներկայացուցչին: Հյուրի ելույթով ոգևորված, Ցանցի անդամները որոշեցին Սթոքհոլմում ակցիա անցկացնել` Ցանցի մասին տեղեկատվության բարձրացման և Հարավային Կովկասի կանանց կարծիքը տարածաշրջանում խաղաղության, ինչպես նաև հավասարության կողմնակիության վերաբերյալ: Ստոկհոլմում մեկ ժամյա ակցիա անցկացնելու հատուկ թույտվությունը ստացվել էր Կանայք կանանց համար (Kvinna till Kvinna) հիմնադրամի աջակցության շնորհիվ, որը կանանց կանցի ստեղծման առաջին իսկ օրվանից աջակցել է ցանցային գործունեությանը:
Հանդիպման վերջին օրերին անդամները վերանայեցին Ցանցի առաքելությունը, նրա կառուցվածքը, ինչպես նաև անդամների դերերը և պարտականությունները: Նրանք քննարկեցին նաև հետագա անելիքները և համատեղ ծրագրերի գաղափարները, որոնք պետք է իրականացվեն ապագայում:
Հանդիպման մասնակիցները բաժանվեցին այն խորը համոզմունքով, որ կաշխատեն ցանցում` ավելացնելու երիտասարդ կանանց դերը իրենց երկրներում, ստեղծելու սերտ համագործակցություն տարբեր կազմակերպությունների միջև, ինչպես նաև բարելավելու հաղորդակցությունը և երկխոսությունների հնարավորությունների ընդլայնումը` խաղաղություն իրականացման գործըթացում ընդգրված կանանց ազգային և տարածաշրջանային ցանցերի ստեղծման միջոցով:
<< հետ
|