Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
2009 թվականի միջազգային Բազարը (18.09.2009)

2009 թվականի սեպտեմբերի 9-ին Մարիոտ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ Երևան կանանց միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված ամենամյա Բազարը:

Տարբեր ազգերի ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց երկրների արվեստի գործերի, ձեռքի աշխատանքի նմուշներ, գրքեր և բրոշյուրներ, իրենց երկրի մշակույթը, տնտեսությունը և խոհանոցը: Ներկա էին նաև Հայաստանում տարբեր դեսպանատների ներկայացուցիչներ: Միջոցառման հյուրերը կարող էին գնել արվեստի, ձեռքի աշխատանքի հետաքրքիր նմուշներ, գրքեր, զարդեր: Միջոցառումից հավաքված գումարը կուղղվի կարիքի մեջ գտնվող կանանց և նրանց երեխաներին աջակցելուն և նրանց սոցիալական վիճակը բարելավելուն:

Կանանց իրավունքների կենտրոնը նույնպես մասնակցում էր Բազարին: ԿԻԿ-ի գործունեություններից մեկն էլ ներառում է Երեխաների ազգագրական համույթի կազմավորումը, որը մասնավորապես բաղկացած է ԿԻԿ-ի շահառուների երեխաներից: Համույթի կազմավորումը հնարավոր դարձավ շնորհիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օգնության: Միջոցառման ժամանակ տասնչորս տղաներ և աղջիկներ ազգային տարազներով ներկայացրեցին հայկական ազգային ժողովրդական պարեր: Նրանք շատ գեղեցիկ էին և բորորը տպավորված էին նրանց տեսքով և բավականություն ստացան նրանց պարից:

Երևան կանանց միջազգային ասոցիացիայի ֆինանսական աջակցության շնորհիվ ԿԻԿ-ը կարողացավ հագուստ և կոշիկներ պատվիրել ազգագրական համույթի համար: Մենք հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նրանց գովասանքի արժանի օգնության համար, որն ուղղված է բարելավելու երեխաների ինքնագնահատականը և զարգացնելու դրական աշխարհայացք:
Միջոցառումը լուսաբանվեց նաև զանգվածային լրատվամիջոցների կողմից:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am