2009 թվականի սեպտեմբերի 15-18-ը Վարշավայում, Լեհաստան, տեղի ունեցավ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի Կամընտիր արձանագրության վերաբերյալ (ԿՆԽՎԿ ՖԱ) թրեյնինգ, որը կազմակերպվել էր ԿԱՐԱՏ կոալիցիայի և Խաղաղօվկիանոսյան Ասիայի IWRAW գործընկեր կազմակերպության հետ համատեղ:
Թրեյնինգի թեման էր` իրականացնել Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի Կամընտիր արձանագրության օգտագործման պոտենցիալները, որպես Կանանց իրավունքների պաշտպանության գործիք: CEDAW-ի Կամընտիր արձանագրությունը ընդունվել է 1999 թվականին և ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 22-ին: Այն սահմանեց դատավարության երկու ընթացակարգ` հաղորդագրությունների ընթացակարգ և հետաքննության ընթացակարգ, որոնք օժանդակեցին CEDAW-ի տեղական մասշտաբով իրագործմանը և կանանց մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը:
Արդեն ինը տարի է, ինչ Կամընտիր արձանագրությունը մտել է ուժի մեջ և արդեն 97 երկիր վավերացրել են Կամընտիր արձանագրությունը: Կոմիտեն որոշում է կայացրել ըստ էության միայն տասնմեկ հաղորդագրության ընթացակարգի վերաբերյալ և անց է կացրել միայն մեկ դիտարկում: Սա վկայում է այն մասին, որ կանանց խմբերը Կամընտիր արձանագրությունը ողջ պոտենցիալով չէին օգտագործում:
Թրեյնինգը կազմակերպվել էր Հայաստանից, Ադրբեջանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից ժամանած կանանց խմբերի համար, ստեղծելու կարողություններ CEDAW-ի Կամընտիր արձանագրության արդյունավետ օգտագործման համար, որպես կանանց իրավունքների պաշտպանության գործիք: Թրեյնինգին մասնակցում էին նշված երկրների մոտ 15 ներկայացուցիչ:
Սույն թրեյնինգի մասնակից երկրներից Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել են CEDAW-ի Կամընտիր Արձանագրությունը: Այդ իսկ պատճառով, Տաջիկստանի և Ուզբեկստանի մասնակիցների համար թրեյնինգը նաև ուղղված էր CEDAW-ի Կամընտիր Արձանագրության հաստատման ռազմավարությանը: Թրեյնինգի համակարգողներ` Քինգա Լոհմանը և Բարբարա Լիվանովսկան հանդես եկան բացման և ողջույնի խոսքով:
Թրեյնինգը բաղկացած էր մի քանի մասերից. “CEDAW-ի կիրառումը և դրա սկզբունքները կանանց մարդու իրավունքների ազգային քարոզչության կոնտեքստում”: Նիստը հնարավորություն տվեց թրեյնինգի վարողներին տեղեկություն ստանալ CEDAW-ն օգտագործող մասնակիցների փորձի և իրենց ազգային կոնտեքստում դրա սկզբունքների վերաբերյալ: Որոշ մասնակիցներ ԿԱՐԱՏ կոալիցիայի կողմից պատրաստված օրինակներ ներկայացրեցին, որոնք ընդգրկում էին հետևյալ հարցերը.
• Որոնք էին անհավասարության ամենադժվար փորձերը իրենց երկրներում,
• Որոնք էին ՀԿ-ների արձագանքը և ռազմավարությունը դրանց վերաբերյալ` օգտագործելով CEDAW-ի ռազմավարությունները` կանանց իրավունքները առաջ տանելու համար:
Նիստը ուղղված էր ուժեղացնելու և ամրապնդելու մասնակիցների ընկալումը CEDAW-ում ընդգրկված իրավունքների և սկզբունքների վերաբերյալ, մասնավորապես, երբ CEDAW-ի ներքո իրավունքների ոտնահարումները CEDAW-ի Կամընտիր Արձանագրության ներքո հիմք են հանդիսանում բողոքների համար:
Մեկ այլ նիստի նպատակն էր օրենքում և պրակտիկապես քննել հավասարության կարգավիճակը և ոչ-խտրականությունը Հայաստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում և ազգային ու միջազգային մակարդակներով դատարան ներկայացրած գործերի ուսումնասիրությունները հավասարության և ոչ-խտրականության հիմունքներով, ընդգծելով այդ իրավունքների համար բողոքարկելու խոչընդոտները և լավագույն փորձերը: Մասնակիցները կանանց իրավունքների ակտիվիստներ էին Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից, Տաջիկիստանից և Ուզբեկիստանից, որոնք թեմայի վերաբերյալ 20 րոպեանոց պրեզենտացիա ներկայացրեցին: Պրեզենտացիաներից հետո սկսվեց քննարկումների հեղեղը: Մասնակիցները օրինակներ բերեցին իրենց փորձից:
CEDAW-ի ԿԱ-ն վերաբերյալ նիստ. դրա առավելությունները և ներուժը ապահովեցին հիմնական ներածությունը և ներառեցին հետևյալ թեմաները` ինչ էր CEDAW-ի ԿԱ-ը և CEDAW-ի ԿԱ-ն ներքո ընթացակարգերը: Հետագա մտքերն էին` ինչու օգտագործել CEDAW-ի ԿԱ-ը. CEDAW-ի ԿԱ-ն կարևորությունը, օգուտները և ներուժը: Հաջորդ քայլը ներկայացրեց CEDAW-ի ԿԱ-ն ըստ էության դատավարության և հետաքննության ընթացակարգերը:
“Հաղորդագրության ընթացակարգի վերաբերյալ նիստ. CEDAW-ի ԿԱ-ն ներքո բողոք կազմելու տեխնիկական պահանջները”: Ծրագրի համակարգող Դոննա Սալիվանը մատնացույց արեց CEDAW-ի կոմիտեի իրավագիտությանը, ընդգծելով, թե մինչ այսօր ինչպես է կոմիտեն կիրառել այս պահանջները: Հետո նա ներկայացրեց տեղեկանքների դիտարկման ընթացակարգը, CEDAW-ի ԿԱ-ն ներքո տեղեկանքի դիտարկում անցկացնելու թույտվություն ստանալու տեխնիկական պահանջները և Սյուիդատ Խուարեսի դիտարկումը: Նա նշեց, որ դիտարկում անցկացնելու համար պատճառ պետք է հանդիսանա կանանց իրավունքների սիստեմատիկ ոտնահարումը կամ լուրջ խոշտանգումները և միայն այն դեպքում, երբ տեղեկությունը վստահելի է:
Նույն օրվա երեկոյան Բրենդա Քյեմփբելը մասնակիցների հետ քննեց պոտենցիալ ռազմավարությունները: Կազմակերպությունները կկարողանան ազդել իրենց կառավարությունների վրա CEDAW-ի ԿԱ-ը վավերացնելու գործում, հենվելով կանանց խմբերի քարոզչական փորձերի վրա:
Վերջին նիստը նվիրված էր “Ուժեղ և թույլ կողմերին – համեմատական առավելությունները”, որտեղ քննարկել էր, թե որ մեխանիզմը և ռազմավարությունը լավագույնս կհամապատասխանի դատական ընթացակարգի ներքո նշված նպատակներին: Քննարկումները նպաստեցին CEDAW-ի Կամընտիր Արձանագրության ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև այլընտրանքային մեխանիզմները հստակեցնելու համար:
Փակման նիստի ժամանակ նախագահողը ամփոփեց և ընդգծեց կարևոր դասերից մի քանիսը և խոչընդոտները, իսկ հետո էլ քննարկում անցկացրեց ինչպես ազգային, այնպես էլ տարածքային հաջորդ քայլերի վերաբերյալ:
<< հետ
|