Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների քարոզչությունը Եվրոխորհրդում (26.09.2009)

2009 թվականի սեպտեմբերի 26-29-ը Զագրեբում, Խորվաթիա, տեղի ունեցավ սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների քարոզչությունը Եվրոխորհրդում թեմայով սեմինար: Հանդիպումը կազմակերպվել էր Աստրա Ցանցի կողմից, որն ընդգրկում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 27 ազգային ՀԿ-ներ: Մոտավորապես 20 ներկայացուցիչներ այս երկրներից մասնակցեցին այս սեմինարին:

Սեմինարի նպատակն էր ներկայացնել Եվրոխորհրդի դերն ու տեղը ներկայիս աշխարհում և ձեռք բերել խորը գիտելիք Եվրոպական իրավական կառույցի, ներառյալ Եվրոխորհրդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոմիության մասին: Լյուցիա Միարան Եվրոխորհրդից հատուկ հրավիրվել էր օգնելու ձեռք բերել ավելի խորը գիտելիք Եվրոխորհրդի համակարգի մասին: Տիկին Միարան սեմինարի մասնակիցներին մանրամասն բացատրություն տվեց Եվրոխորհրդի կառուցվածքի, մեխանիզմների և Եվրոխորհրդի գործողություններում ՀԿ-ների հնարավոր ընդգրկվածության մասին:

Ընդգծվեց մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ Եվրոխորհրդի հիմնական արժեքները և նաև շեշտվեց բոլոր անդամ երկրների միջև համագործակցությունը, որն ուղղված է լուծելու այն հիմնախնդիրները, որոնց հետ որ այսօր առնչվում է հասարակությունը:
Հասարակության դինամիկ տարրերի հետ համագործակցությունը և կապը, ինչպես որ ՀԿ-ներն են ներկայացնում, նշված էին Եվրոխորհրդի գործի շահերից ելնելով: Եվրոխորհրդի ամենակարևոր մարտահրավերներից մեկն էլ ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ուժեղացնումն է և պան-Եվրոպական հիմքերով մասնակցային ժողովրդավարության զարգացումը:

Սեմինարի ինտերակտիվ մասը սկսվեց ամեն մի մասնակցից հարցազրույց վերցնելով, տալով նրանց տարբեր հարցեր: Հարցազրույցները նկարահանվեցին տեսախցիկով, ապա խումբը դիտեց այն, քննարկեց և մակնաբանեց յուրաքանչյուր մասնակցի վարքագիծը, խոսքը, մարմնի լեզուն հարցազրույցի ընթացքում:
Սեմինարի մասնակիցների խմբային աշխատանքը նույնպես շատ օգտակար էր, ինտերակտիվ և նրանց համար անսպասելի: Կազմակերպիչները խնդրեցին նրանց կազմել 5 խումբ, պատրաստվել մամլո ասուլիսի` Եվրախորհրդում ՀԿ-ների տարեկան կոնֆերանսին որպես Միջազգային ոչ-կառավարական կազմակերպություն, մասնակցային կարգավիճակ շնորհելու թեմայի վերաբերյալ:

Թեպետ ժամանակը կարճ էր, այնուամենայնիվ մասնակիցները մամլո ասուլիսի համար պատրաստել էին իրենց ելույթները, բաշխել դերերը: Բոլոր երեք մամլո ասուլիսները հաջողությամբ անցկացվեցին, տեսախցիկով նույնպես նկարահանվեցին և հետո վերլուծման ենթարկվեցին ամբողջ խմբի կողմից:

Սեմինարների վերջում մասնակիցները ստացան վկայագրեր` Աստրա ցանցի կողմից կազմակերպած Եվրախորհրդում սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք խնդրի քարոզարշավի թրեյնինգին մասնակցելու վերաբերյալ: Սեմինարի արդյունքը շատ հաջող էր: Նրանք վերադարձան իրենց երկրները Եվրախորհրդի մեխանիզմների մասին որոշակի գիտելիքներով, ինչպես նաև ձեռք բերեցին Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ լրատվամիջոցների հետ հաղորդակցելու հմտություններ:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am