2009 թվականի սեպտեմբերի 24-26-ը Կանայք ընդդեմ բռնության, Եվրոպա (WAVE) 11-րդ կոնֆերանսը անցկացվեց Վիեննայի Տեխնոլոգիական համալսարանում` WAVE հիմնական համակարգողների միջև փորձի փոխանակման համար: Հանդիմպան թեման էր` “Դադարեցնել կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը”:
Հանդիպման առաջին մասը նվիրված էր WAVE հանրային կոնֆերանսին, իսկ երկրորդ մասը` WAVE ցանցի հանդիպմանը: 2009 թվականի սեպտեմբերի 24-26-ը WAVE կոնֆերանսի ընթացքում անցկացվել էր նաև Լուռ վկաների քարոզարշավը:
Ընտանեկան բռնության փորձագետները, ապաստարանների աշխատողները և խորհրդատուները հանդիպեցին` քննարկելու կանանց նկատմամբ բռնության վերացման վերաբերյալ միջազգային միջոցառումները, միգրանտ և փախստական կանանց իրավունքները: Կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ քաղաքականությունը և օրենսդրությունը, ինչպես նաև ազգային և միջազգային օրենքների կիրառումը նույնպես հանդիսանում էին WAVE հանրային կոնֆերանսի հիմնական թեմաները: Քննարկման մասնակիցները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և պարտավորվեցին իրենց երկրներում բարելավել կանանց նկատմամբ բռնության իրավիճակը:
WAVE ցանցի անդամների համար անցկացվեցին զուգահեռ սեմինարներ` ընտանիքում երեխաներին բռնությունից պաշտպանելու բարելավման, բռնություն ապրած կանանց սոցիալ-տնտեսական ապահով իրավունքների (շեշտը դնելով կին-միգրանտների վրա), բռնություն ապրած կանանց համար ծառայությունների որակի (շեշտը դնելով կին-միգրանտների վրա) չափանիշների, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության անպատժելիությանը վերջ դնելու ռազմավարության վերաբերյալ:
WAVE 11-րդ կոնֆերանսի ընթացքում 2009 թվականի սեպտեմբերի 24-26-ը անցկացվում էր նաև Լուռ վկաների քարոզարշավը, որը հարգանքի տուրք էր մատուցում այն կանանց հիշատակին, որոնք սպանվել էին իրենց զուգընկերների կամ նախկին զուգընկերների կողմից: Ցուցադրված յուրաքանչյուր նմուշ խորհրդանշում էր Ավստրիայում վերջին տարիներին սպանված որևէ մի կնոջ: Այս կանայք կյանքով լի էին, նրանք ունեին ընտանիքներ, ընկերներ և երազանքներ: Այժմ նրանք ընդմիշտ լուռ են: Նրանք չեն կարող ասել, թե ինչ է պատահել: Դա մեր պարտքն է չմոռանալ նրանց պատմությունները և հիշել նրանց: Քարոզարշավի շրջանակներում պատմված բոլոր պատմությունները ունեին մեկ ընդհանուր գիծ` սպանությունները երկնքից չընկան: Այդ կանանցից յուրաքանչյուրը երկար ժամանակ, իսկ ոմանք երկար տարիների ընթացքում իրենց զուգընկերների կողմից ենթարկվում էին վիրավորանքների և սպառնալիքների: Միայն մի քանի սպանությունների մասին են հայտարարություն տվել:
Կոնֆերանսի վերջում WAVE ցանցի ժողովի մասնակիցները քննարկեցին ցանցի ապագա քայլերը` նպատակները, միջոցառումները, պարտականությունները, ինչպես նաև 2010-2011 թվականների WAVE կոնֆերանսի պլանավորման հարցերը:
Մասնակիցներին նաև հնարավորություն տրվեց ուսումնական այցելություններ կատարել դեպի Վիեննայի կանանց ապաստարան, Ավստրիայի կանանց ապաստարանի ցանց և Վիեննայում ընտանեկան բռնության միջամտության կենտրոն:
<< հետ
|