Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
CEDAW Կոնվենցիայի Կամընտիր արձանագրության վերաբերյալ ուսուցում (26.10.2009)

2009 թվականի հոկտեմբերի 26, 30-ին Երևանի Պետական համալսարանի հյուրատանը տեղի ունեցավ CEDAW Կոնվենցիայի և նրա Կամընտիր արձանագրության վերաբերյալ ուսուցում: Ուսուցումը կազմակերպվել էր Կանանց իրավունքների կենտրոնի կողմից` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, մարդու իրավունքների ոլորտում աշխատող պետական հաստատությունների և տարբեր տեղական ՀԿ-ների ներկայացուցիչների համար:

Ուսուցումը ուղղված էր CEDAW կոնվենցիայի Կամընտիր արձանագրության արդյունավետ օգտագործման կարողությունների կառուցմանը վերը նշված հաստատությունների և տեղական ՀԿ-ների միջև, որպես արդյունավետ միջոց պաշտպանելու և նպաստելու կանանց իրավունքների պաշտպանությանը CEDAW կոնվենցիայի ներքո:
Ուսուցումը սկսվեց ուսուցանողների բացման խոսքով. նրանք ողջունեցին բոլոր մասնակիցներին, ամփոփեցին հանդիպման նպատակները և ընթացակարգերը: Ավելի ուշ մասնակիցներին տրամադրվեց հնարավորություն ներկայանալու և նշելու իրենց ակնկալիքները ուսուցման վերաբերյալ: Համապատասխան նյութերը բաժանվեցին բոլոր մասնակիցներին` նրանց մասնակցությունը ավելի արդյունավետ և օգտակար դարձնելու համար:

Ուսուցումը բաղկացած էր երեք մասից: Նրանցից առաջինը վերաբերում էր “CEDAW կոնֆենցիայի օգտագործումը և նրա սկզբունքները կանանց իրավունքների պաշտպանության համատեքստում”:
Ուսուցման հաջորդ մասը նվիրված էր CEDAW կոնվենցիայի Կամընտիր արձանագրության ներկայացմանը. հաղորդագրության և հետաքննության ընթացակարգերը:

Ուսուցման ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին նաև ուսուցողական օրինակներ, որոնք խթանեցին ուսուցման ավելի ինտերակտիվ զարգացմանը:
Ուսուցման վերջին մասը նվիրված էր քննարկումներին, մասնակիցների հարցերին պատասխանելուն և ազգային մակարդակով անհրաժեշտ ռազմավարություններ ստեղծելու վերաբերյալ տարբեր առաջարկներ ստանալուն, սոցիալական և քաղաքական աջակցության կարևորությանը, օրենսդրական բարեփոխումների, դատավարության և Կոմիտեի որոշումների կիրառման հաջող ռազմավարություններին:

Ուսուցումը հնարավորություն տվեց ազգային ՀԿ-ներին ճանաչելու CEDAW կոնվենցիայի և CEDAW-ի Կամընտիր արձանագրության օգտագործման մեխանիզմները, որպես Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության և խրախուսման գործիք:

Շնորհիվ անցկացված ուսուցման, Կանանց իրավունքների կենտրոնը կարողացավ բարձրացնել CEDAW կոնվենցիայի և CEDAW-ի Կամընտիր արձանագրության վերաբերյալ տեղեկացվածությունը տարբեր հասարակական կազմակերպությունների միջև, ընդլայնել նրանց տեսակետները գենդերային խտրականության հասկացության վերաբերյալ:

Ուսուցումից հետո մասնակից հասարակական կազմակերպությունները՝ զինված նոր գիտելիքներով, կընդգրկվեն CEDAW կոնվենցիայի և CEDAW-ի Կամընտիր արձանագրության օգտագործմանը վերաբերող խնդրի լուծման գործում ազգային մակարդակով, որն իր հերթին կնպաստի իրավապաշտպան մարմիններին և դատարաններին դիմած կանանց խնդիրների դրական լուծված դեպքերի քանակի ավելացմանը: Այս բոլոր միջոցառումները նաև կընդգծեն և կբարձրացնեն հասարակական կազմակերպությունների սեկտորի դերը հասարակության մեջ և կբարելավեն Կոնվենցիայի դերը ազգային օրենսդրության մեջ, որպես կանանց իրավունքների պաշտպանության գործիք: Այն կարևոր դեր կխաղա Հայաստանում խտրականության տարածումը կանխելու և նվազեցնելու գործում: Անկասկած, ծրագրի իրականացումը արդյունավետ քայլ էր Հայաստանում ուժեղ քաղաքացիական հասարակության կառուցման գործում:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am