Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
“Ակտիվության 16 Օր Ընդդեմ Գենդերային Բռնության” քարոզարշավի սկիզբը (25.11.2009)

2009 թվականի նոյեմբերի 25-ին Կանանց իրավունքների կենտրոնը միացավ “Ակտիվության 16 Օր Ընդդեմ Գենդերային Բռնության” քարոզարշավին և սկիզբ դրեց Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան նվիրված առաջին միջոցառմանը:

“Ակտիվության 16 Օր Ընդդեմ Գենդերային Բռնության” քարոզարշավը ամեն տարի սկիզբ է առնում Նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, և վերջանում է դեկտեմբերի 10-ին`Մարդու իրավունքների միջազգային օրը: Նշված օրերի ընտրությունը պայմանավորված է կանանց նկատմամբ բռնության և մարդու իրավունքների միջև սիմվոլիկ կապ ստեղծելու նպատակով՝ մատնանշելու, որ կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Մեկ ուրիշ քարոզարշավ, որը նույնպես սկիզբ է առնում նոլեմբերի 25-ին «Սպիտակ ժապավեն» քարոզարշավն էր, որը հարգանքի տուրք էր մատուցում 1989 թվականին հակաֆեմինիստ տղամարդու կողմից Կանադայում սպանված 14 ուսանողուհիների հիշատակին: Միջոցառմանը մասնակցող տղամարդկանց բաժանվել էին Սպիտակ ժապավեններ և 14 ուսանողուհիների մահվան հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար խնդրել էին նրանց կրելու դրանք:

Երեկոն սկսվեց «Կապտուկներ հոգուն» ներկայացմամբ, որը բեմադրվել էր Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կամավոր ուսանողների կողմից: Կանանց իրավունքների կենտրոնի հետ համագործակցող կանանց երեխաները նույնպես ընդգրկված էին ներկայացման մեջ:

Ներկայացումը հիմնված էր մի երիտասարդ զույգի իրական պատմույթան վրա: Կինը ապրում էր իր սրտում մանկության վերաբերյալ ծանր ապրումներով, կապտուկներով, որոնք մնացել էին նրա սրտում, իսկ նրա ամուսինն անկարող էր հասկանալ նրան: Հուսահատության և անտարբերության մեջ գտնվող կնոջ համար միակ ելքը՝ հեռանալն էր:

Նեկայացմանը հետևեց Կանանց իրավունքների կենտրոնի կողմից ստեղծված Մանկական ազգագրական համույթի համերգը: Մանկական ազգագրական համույթի ստեղծումը հանդիսանում է ԿԻԿ-ի կողմից իրականացվող` ընտանեկան բռնության դեմ վարած ռազմավարության ևս մի գործիք:

Երեկոն ավարտվեց մասնակիցների և երեխաների բարձր տրամադրությամբ, որոնք երեկոյին մեծ ոգևորությամբ էին նախապատրաստվում:
«16 օր» քարոզարշավի իրականացումը հնարավոր դարձավ Հայաստանում Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցության շնորհիվ:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am