Women`s Rights Center

 

 

            







Թեժ Գիծ

 

Ազգային Թեժ Գծի

24 ժամ գործող անվճար

հեռախոսահամարներն են`

Երևանում`

 0.800.80.850 և

 (+ 374 10) 54 28 28 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գավառ: (0264) 2 69 19 
Իջևան: (0263) 4 01 14
Կապան: (0285) 2 31 40
Վանաձոր:(0322) 2 50 88 

Նվիրատվություն


Share and Enjoy:
Կանանց իրավունքների պաշտպանների միջազգային օր (29.11.2009)

Կանանց իրավունքների պաշտպանների օրը` 2009թ. նոյեմբերի 29-ին Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել էր մրցանակաբաշխության երեկո այն անհատների, գործընկերների և հիմնադրամների համար, որոնք իրենց ներդրումն էին ունեցել Հայաստանում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության գործում: Միջոցառումը տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

ԿԻԿ-ի աշխատակազմը ողջունեց հյուրերին “Ակտիվության 16 օր Ընդդեմ Գենդերային Բռնության” քարոզարշավի շրջանակներում անցկացվող միջոցառմանը և իր երախտագիտությունը հայտնեց միջոցառմանը մասնակցելու համար:

Կանանց իրավունքների կենտրոնի աշխատակազմը նոյեմբերի 29-ը համարում է շատ կարևոր և սպասված օր, քանի որ այն հիմքեր է ստեղծում Կանանց իրավունքների պաշտպանների համար` հետադարձ հայացք նետելու, վերաիմաստավորելու իրենց աշխատանքը և զեկուցելու իրենց հաջողությունների մասին: Այսպիսով, հետադարձ հայացք նետելով, ԿԻԿ-ի աշխատակազմը չէր կարող իր շնորհակալական խոսքը չհայտնել այն պետական կառույցներին, հիմնադրամներին և անհատներին, որոնք իրենց ներդրումն էին ունեցել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության գործում և կարող են կրել Կանանց իրավունքների պաշտպանի կոչումը և արտահայտել նրանց իր խորը երախտագիտությունը: Միջոցառման ժամանակ ԿԻԿ-ը իր խորին երախտագիտությունն արտահայտեց ոչ միայն, որոնք անշուշտ այդ երեկոյի անբաժան մասն էին կազմում, այլև պատիվ համարեց իր բարեկամներին պարգևատրության արժանացնելու:

Հետևյալ պետական կառույցները, հիմնադրամները և անհատները պարգևատրվեցին կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության գործում իրենց շարունակական ներդրման համար. ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամը Հայաստանում, Կանայք հանուն կանանց հիմնադրամը, ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, Ջինյուիթի առողջապահական ծրագրերը: ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը և Նանի Օսկանյանը նույնպես պարգևատրվեցին մրցանակներով:

Միջոցառման երկրորդ մասում ելույթ ունեցավ Կանանց իրավունքների կենտրոնի Մանկական ազգագրական համույթը, որն ընդունվեց հանդիսատեսի բուռն ծափահարություններով: Մանկական ազգագրական համույթի ստեղծումը հանդիսանում է ԿԻԿ-ի կողմից իրականացվող` ընտանեկան բռնության դեմ վարած ռազմավարության ևս մի գործիք:

Միջոցառումը հնարավոր եղավ իրականացնել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցության շնորհիվ:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում
Ռազմավարական դատավարություն
Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության պայքարը Հայաստանում
Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում
Արխիվ

Գլխավոր  |  Մեր մասին  |  Գործունեությունը  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en