Women`s Rights Center

 

 

            







Թեժ Գիծ

 

Ազգային Թեժ Գծի

24 ժամ գործող անվճար

հեռախոսահամարներն են`

Երևանում`

 0.800.80.850 և

 (+ 374 10) 54 28 28 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գավառ: (0264) 2 69 19 
Իջևան: (0263) 4 01 14
Կապան: (0285) 2 31 40
Վանաձոր:(0322) 2 50 88 

Նվիրատվություն


Share and Enjoy:
“Սպիտակ ժապավեն” քարոզարշավը Երևանում (06.12.2009)

2005թվ. դեկտեմբերի 6-ին Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել էր "Սպիտակ ժապավեն" քարոզարշավ` ի հիշատակ 14 կանանց, որոնք 1989 թվականի դեկտեմբերի 6-ին Մոնրեալի պոլիտեխնիկական դպրոցում սպանվել էին մի հակաֆեմինիստ տղամարդու կողմից:

"Սպիտակ ժապավեն" քարոզարշավը ստեղծվել է մի քանի կանադացի տղամարդկանց կողմից 1991 թվականին` Մոնրեալի կոտորածի երկրորդ տարեդարձի ժամանակ: Նրանք սկսեցին "Սպիտակ ժապավեն" քարոզարշավը` կոչ անելով տղամարդկանց բարձրաձայնել կանանց նկատմամբ բռնության դեմ:

Կանադայում քարոզարշավը սկսվում է նոյեմբերի 25-ին (կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը) և տևում է մինչև դեկտեմբերի 6-ը` Կանադայում ազգային հիշատակման օրը:

Այսօր հարյուր հազարավոր սպիտակ ժապավեններ են կրում կանայք և տղամարդիկ ողջ Ավստրալիայի երկայնքով` տղամարդիկ աշխատավայրերում, կանայք և տղամարդիկ` Ավստրալիայի ոստիկանության ողջ ուժերում, տղամարդիկ ազգային և տեղային սպորտային մրցախաղերի ժամանակ և կազմակերպություններում, տղամարդիկ լրատվամիջոցներում, տղամարդիկ և կանանք քաղաքականության մեջ, տղամարդիկ պաշտպանության ուժերում, տղամարդիկ և կանայք մայրաքաղաքներում և Ավստրալիայի գյուղական և տարածքային շրջաններում:

“Ակտիվության 16 օր” քարոզարշավի շրջանակներում Կանանց իրավունքների կենտրոնը 2009 թվականին նույնպես սկսեց նմանատիպ քարոզարշավի իրականացումը սկսած նոյեմբերի 25-ից` Կանանց նկատմամբ խտրականության վերացման միջազգային օր, մինչև դեկտեմբերի 6-ը` Մոնրեալի կոտորածի օրը:

Սպիտակ ժապավենները համառոտ բացատրություններով բաժանվում էին այն տղամարդկանց, որոնք մասնակցում էին Կանանց իրավունքների կենտրոնի կողմից իրականացվող “16 Օր” քարոզարշավի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին:

2009 թվականի դեկտեմբերի 6-ին Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպվել էր նաև ակցիա` անցորդ տղամարդկանց սպիտակ ժապավեններ բաժանելով և բացատրելով դրանց իմաստը: Նրանց վերաբերմունքը բավականին հետաքրքիր էր մեզ համար. մարդիկ մեծ հետաքրքրությամբ էին վերցնում ժապավենները և հարցնում էին, թե ինչու համար էին ժապավենները, ինչ պետք է անել դրանք և ինչ են դրանք խորհրդանշում:

Թեպետ ձմեռային օր էր, արևը մեզ ջերմացնում էր իր ճառագայթներով, իսկ մարդիկ փողոցներում` իրենց կարեկցանքով և հոգատարությամբ այս թեմայի նկատմամբ, որ մենք բարձրացրել էինք “Սպիտակ ժապավեն” քարոզարշավի շրջանակներում:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում
Ռազմավարական դատավարություն
Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության պայքարը Հայաստանում
Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում
Արխիվ

Գլխավոր  |  Մեր մասին  |  Գործունեությունը  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en