Հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ թրեյնինգը Գյումրիում տեղի ունեցավ հոկտեմբերի 23-24-ին “Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում՚” ծրագրի շրջանակներում: Թրեյնինգի մասնակիցներն էին ինչպես Գյումրիի, այնպես էլ Շիրակի մարզի այլ քաղաքների ծննդատների բժիշկները:
Երկօրյա թրեյնինգը նպատակ էր հետապնդում տեղեկատվություն տարածելու հղիության դեղորայքային ընդհատման մեթոդների վերաբերյալ, որոնք օգտագործվում են տարբեր երկրներում, ինչպես նաև ինֆորմացիա տրամադրել Երևանի երեք կլինիկաներում անցկացրած հղիության դեղորայքային ընդհատման վերաբերալ ուսումնասիրության, ինչպես նաև երկրում համապատասխան մեթոդների և դեղորայքի ներդրման արդյունավետ մեթոդների մասին:
Հղիության դեղորայքային ընդհատման վերաբերալ համապատասխան նյութերի փաթեթը, ներառյալ Ջինյուիթի առողջապահական ծրագրերի կողմից իրականացված ուսումնասիրությունների ցանկը, ընկերության մասին տեղեկատվական բուկլետը, գիտահետազոտական և ծրագրային ամփոփումները, “Հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ դասագիրք” բուկլետը և այլ բուկլետներ բաժանվեցին մասնակիցներին:
Ուսուցանողներ Դոկտոր Թամարա Ծերեթելին (Ջինյուիթի առողջապահական ծրագրեր, Վրաստան) և Դոկտոր Գեորգի Ծերծվաձեն ողջունեցին մասնակիցներին և ներկայացրեցին դասընթացների նպատակն ու օրակարգը:
Թրեյնինգի ժամանակ մասնակիցներին ներկայացվեց Ջինյուիթի առողջապահական ծրագրերի գործունեության ոլորտը, բժիշկների և կանանց շրջանում հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ անցկացված ուսումնասիրությունների արդյունքները, Հայաստանում կիրառվող աբորտի մեթոդները, երկրում հղիության ընդհատման ծառայությունների հնարավորությունները, հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ միջազգային փորձը և շատ այլ թեմաների մասին մանրամասն տեղեկություններ:
Ուսուցումը ավելի ինտերակտիվ դարձավ և մասնակիցները ակտիվ քննարկում սկսեցին դեպքերի ուսումնասիրությունների և հետագա զրույցների ժամանակ: Մասնակիցները կարդում էին հարցերը և քայլ առ քայլ քննարկելով յուրաքանչյուր դեպք, առաջ էին քաշում իրենց լուծումները:
Երկրորդ օրվա ուսուցումը նվիրված էր առաջին օրը ստացած ինֆորմացիայի ամփոփման, հղիության դեղորայքային ընդհատման կողմնակի ազդեցությունների և բարդությունների դիտարկման, դեղորայքային ընդհատումից հետո` կոնսուլտացիաների և հակաբեղմնավորիչների մասին տեղեկատվության տրամադրմանը:
Ուսուցման վերջում մասնակիցները մասնակցության վկայագրեր ստացան և շնորհակալություն հայտնեցին ուսուցանողներին և կազմակերպիչներին` հետաքրքիր և օգտակար ուսուցման համար: Ուսուցանողները արտահայտեցին իրենց վստահությունը, որ ուսուցումը կօգնի մասնակիցներին ձեռք բերել խորը գիտելիք հղիության դեղորայքային ընդհատման մեթոդների և մեխանիզմների վերաբերյալ, որոնք արժեքավոր ներդրում կլինեն Հայաստանում վերարտադրողական առողջապահության ոլորտում:
<< հետ
|