Women`s Rights Center

 

 

            







Թեժ Գիծ

 

Ազգային Թեժ Գծի

24 ժամ գործող անվճար

հեռախոսահամարներն են`

Երևանում`

 0.800.80.850 և

 (+ 374 10) 54 28 28 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գավառ: (0264) 2 69 19 
Իջևան: (0263) 4 01 14
Կապան: (0285) 2 31 40
Վանաձոր:(0322) 2 50 88 

Նվիրատվություն


Share and Enjoy:
Մարդու իրավունքների միջազգային օրը և “16 օր” քարոզարշավի փակումը (10.12.2009)

“Ակտիվության 16 Օր Ընդդեմ Գենդերային Բռնության“ քարոզարշավի շրջանակներում Կանանց իրավունքների կենտրոնը 2009 թվականի դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը, Երևանի Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում կազմակերպել էր քարոզարշավի փակման միջոցառումը:

“Սպիտակ Ժապավեն” քարոզարշավը, որը սկսվել էր Նոյեմբերի 25-ին, շարունակվեց նաև դեկտեմբերի 10-ին: Ժապավենները բաժանվեցին միջոցառման մասնակիցներին՝ միաժամանակ բացատրելով ժապավենների իմաստը:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցան Կանանց իրավունքների կենտրոնի կողմից ստեղծած Մանկական ազգագրական համույթի սաները: Յուրաքանչյուր համերգից հետո երեխաները բեմի վրա ելույթ ունենալու ավելի մեծ փորձ են ձեռք բերում: Նրանք ավելի համարձակ էին ելույթ ունենում և ավելի լավ էին կատարում իրենց երգերն ու պարերը:

Մանկական ազգագրական համույթի համերգից հետո հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց “Փոփոխությունների թատրոնի” մի խումբ դերասանների բեմադրությունը՝ հիմնված ընտանեկան բռնության իրական պատմության վրա: Դա ինտերակտիվ թատրոն էր, երբ ներկայացումից հետո հանդիսատեսը հնարավորություն ուներ արտահայտելու իր սեփական տեսակետը ներկայացման հերոսների գործողությունների կամ վարքագծի վերաբերյալ: Հանդիսատեսը նույնպես կարող էր մասնակցել ներկայացման վճռական, տեսարաններում և փորձել փոխել պատմության վերջաբանը, առաջարկելով իրենց մտահղացումները և տարբերակները:
Հանդիսատեսը ակտիվ էր և առաջարկեց մի քանի մտահղացումներ և առաջարկներ` փոխելու իրավիճակն ու հերոսին, որն ամենաընկճվածն էր ներկայացման մեջ:

Նմանատիպ ինտերակտիվ քննարկումները Կանանց իրավունքների կենտրոնի կողմից համարվում է շատ կարևոր և մեծ հնարավուրություն է տալիս բարձրացնելու ընտանեկան բռնության հարցը և մարդկանց թույլ տալու այն բարձրաձայն քննարկելու, հասկանալու այդ չարիքի ազդեցությունը զոհի, նրանց ընտանեկան կյանքի, երեխաների վարքագծի վրա, ինչպես նաև ընդհանուր առմամբ ձևավորելու առողջ հասարակարգ:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում
Ռազմավարական դատավարություն
Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության պայքարը Հայաստանում
Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում
Արխիվ

Գլխավոր  |  Մեր մասին  |  Գործունեությունը  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en