|
Կանանց ապաստարանների համաշխարհային ցանցի հանդիպումը (25.02.2010)
|
2010թ.-ի փետրվարի 25-ից 26-ը Նյու Յորքում տեղի ունեցավ Կանանց ապաստարանների համաշխարհային ցանցի հանդիպումը (ԿԱՀՑ)` վերագնա-հատելու ԿԱՀ Ցանցի տեսլականը, առաքելությունը, նպատակները և գործունեության սկզբունքները: Հանդիպման նպատակներից մեկն էր նաև մշակել ԿԱՀ ցանցի հետագա քայլերն իրականացնելու վերաբերյալ ժամա-նակացույցը: Տվյալ հանդիպումը հատուկ կազմակերպած էր երկու կարևոր հանդիպումների անցկացման նախօրյակին` Կանանց Համաշխարհային Ֆորում, Բեյջինգ+15 և ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ նստաշրջան:
Կանանց ապաստարանների համաշխարհային ցանցը հիմնադրվել է 2009 թվականին, Օտտավայում: Կանադայի կառավարության և այլ հովանավորների աջակցությամբ, ստեղծվեց 17 երկրներից բաղկացած ցանցը` բռնության վերացման բոլոր նախաձեռնությունների ժամանակ կանանց և նրանց երեխաների ձայնը հասանելի դարձնելու նպատակով: Օտտավայում անցկացված առաջին հանդիպումից հետո, մի շարք երկրների ներկայացուցիչներ նույնպես միացել են Կանանց ապաստարանների համաշխարհային ցանցին: Կանանց իրավունքների կենտրոնը հանդիսանում է այս ցանցի հիմնադիր անդամ և կազմակերպության նախագահ` Ս. Վարդանյանը նույնպես մասնակցել էր Նյու Յորքում անցկացված Կանանց ապաստարանների համաշխարհային ցանցի հանդիպմանը:
Երկօրյա հանդիպման ժամանակ մասնակիցները քննարկեցին և հստակեցրեցին ԿԱՀ ցանցի կառուցվածքը և անդամակցության կարգը, ինչպես նաև ներկայացրեցին առաջին անգամ անցկացրած հարցման նախնական արդյունքները: Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները ակտիվորեն մասնակցում էին քննարկումներին: Հանդիպման երկրորդ օրը մասնակիցները նաև քննարկցին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ նստաշրջանի համար նախատեսված ելույքը, որը իր մեջ ներառում էր տարբեր երկրներում գործող կանանց փորձի մանրամասն ներկայացում: Ելույթն իր մեջ ներառում էր նաև կանանց համար նախատեսված ապաստանների կարևոր դերի մասին մանրամասն ինֆորմացիաս:
Հանդիպման ավարտին, մասնակիցները մշակեցին ԿԱՀ ցանցի հետագա քայլերի մասին ժամանակացույցը և քննարկեցին Կանանց Ցանցի Երկրորդ համաշխարհային կոնֆերանսի կազմակերպման և անցկացման հարցերը:
<< հետ
|
|
|
 |
|
|
|
|