|
Կանանց Համաշխարհային ֆորում 2010. Բեյջինգ+15 (27.02.2010)
|
2010 թվականին Կանանց hամաշխարհային կոնֆերանսը նշեց իր հիմնադրման 15-րդ տարեդարձը: Այդ կապակ-ցությամբ 2010 թվականի փետրվարի 27-ին և 28-ին Նյու Յորքում անցկացվեց Կանանց համաշ-խարհային ֆորումը` Բեյջինգի հռչակագրի և գործողությունների պլատֆորմի իրականացման մասին:
Ֆորումին հաջորդել էր ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ նստաշրջանի հանդիպումը, որը նույնպես վերաբերվում էր Բեյջինգի հռչակագրի և գործողությունների պլատֆորմի դրույթների վերանայման և գնահատման գործընթացին:
Ֆորումը սկսվեց բացման արարողությամբ, որին հաջորդեցին պլենար նիստեր, քննարկումներ և սեմինարներ:
Հիմնական շեշտադրումը դրվել էր փորձի և լավ պրակտիկայի փոխանակման վրա` հաղթահարելու առկա խոչընդոտները և նոր մարտահրավերները:
Նիստերին և քննարկումներին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի հանձնաժողովների ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ անցկացվեցին նաև զուգահեռ քննարկումներ, որոնք բոլոր մասնակիցների համար ևս մեկ հնարավորություն էին` ինֆորմացիայի փոխանակման և հետագա համագործակցության զարգացման համար:
<< հետ
|
|
|
 |
|
|
|
|