|
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ նստաշրջանը (01.03.2010)
|
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ տարեկան նստաշրջանի հանդի-պումը անցկացվեց մարտի 1-ից 12-ը ՄԱԿ-ի Նյու Յորքյան գլխավոր գրասենյակում:
Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը հիմնադրվել է 1946 թվականին Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից` մշակելու և նախապատրաստելու համապատասխան առաջար-կություններ և հաշվետվություններ Խորհրդի համար` նպաստելու կանանց իրավունքների ընդլայնմանը քաղաքական, տնտեսական, քաղաքացիական, սոցիալական և կրթական ոլորտներում:
Այս տարի հանձնաժողովը քննեց և վերանայեց Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացման թեման, Գլխավոր ասամբլեայի 23-րդ հատուկ նիստի արդյունքները, ինչպես նաև այդ հռչակագրի կարևորությունը Հազարամյակի նպատակների ամբողջական իրականացման համար:
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի սոցիալական ապահովության նախարարի տեղակալը: Իր ելույթում Հայաստանի պատվիրակության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում գենդերային քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին, ինչպես նաև կանանց կարգավիճակի բարելավմանն ուղղված Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերին:
Նստաշրջանի ավարտին, Հանձնաժողովը ընդունեց բանաձևեր մի շարք թեմաների շուրջ` կանայք, աղջիկները և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, կանանց տնտեսական ազատության խթանում, կին պատանդների արձակման միջոցները` ներառյալ զինված կոնֆլիկտների ժամանանակ բանտարկված կանայք և այլ:
<< հետ
|
|
|
 |
|
|
|
|