Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
Պատմական իրադարձություն (03.06.2010)

 

Համաձայն ՀՀ Վարչապետի` 2010թ. մարտի 30-ի N 213-Ա որոշման Հայաստանում ստեղծվեց գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով:

Հանձնաժողովի ստեղծման նպատակն է գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացման, տեղեկատվության հավաքագրման և փոխանակման մեխանիզմների մշակման, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության> ազգային ծրագրի մշակումը:

Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը դարձավ քաղաքական կամքի դրսևորման քայլ, ինչը ցույց տվեց ՀՀ կառավարության` Հայաստանի Հանրապետությունում գենդերային բռնության վերացմանն ուղղված հստակ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կներկայացնի տեղեկատվություն հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման, Արտաքին գործերի, Առողջապահության, Արդարադատության, Էկոնոմիկայի, Կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում` ՄԱԿ-ի գործակալությունները (ՄԱԲՀ, ՄԱԶԾ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱՓԳՀԳ), Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակը, ԵԱՀԿ-ի գրասենյակը, ԱՄՆ ՄԶԳ-ն, ինչպես նաև` տեղական ՀԿ-ներ, այդ թվում` Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Կանանց ռեսուրսային կենտրոնը և Կանանց իրավունքների կենտրոնը:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարի տեղի ունեցավ մայիսի 12-ին, 2010 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:Նիստը վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:

Նիստի խոսնակները ներկայացրեցին միասնականորեն նպատակներին հասնելու նկարագիրը: Խոսնակներն էին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը, ՄԱԲՀ-ի ՙԸնդդեմ գենդերային բռնության հարավային Կովկասում՚ ծրագրի ազգային համակարգող Ջինա Սարգիսովան:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am