Մայիսի 24-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցավ Ալաշկերտի ավանդական ժողովրդական մշակույթին նվիրված ՙԵրՊի 2010՚ ավանդական երգի ու պարի փառատոնը, որին մասնակցում էին լավագույն համույթներ` մշակութային երգի ու պարի կրողներ, խմբեր և անհատ կատարողներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից: Փառատոնի նպատակն էր պահպանել և տարածել հայ ավանդական երգն ու պարը, բանահյուսությունը, ինչպես նաև հայտնաբերել նոր անուններ, խրախուսել նրանց` ավանդաբար սերունդներին փոխանցելու իրենց ժառանգած մշակութային արժեքները: Փառատոնին ելույթ ունեցավ նաև Կանանց իրավունքների կենտրոնի կողմից ստեղծված մանկական ազգագրական համույթը, որի ստեղծման նպատակն է կրթել երեխաներին մշակութային արժեքներ ու բարոյագեղագիտական նորմեր, համահունչ, զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները: Համույթի երեխաների թվում են նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց երեխաները, որի նպատակն է մեղմել երեխաների հոգեկարգավորման և վերապրած սթրեսների հետևանքները և խթանել հասարակության մեջ նրանց ինտեգրումը: Կատարված իրադարձությունից երեխաների ուշադրությունը և մտքերը շեղելու լավագույն տարբերակներից է երաժշտական թերապիան: Դեռևս 1979թ.-ից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում անցկացվել է հանրապետությունում առաջին հայկական երգի և պարի փառատոնը, որը դարձել է ավանդույթ և անց էր կացվում ամեն տարի: Ավանդական երգի ու պարի այս փառատոնը հանդիսանում է լավագույն դպրոց և նպաստում է ազգային ինքնաճանաչմանը, հայրենասիրության և ազգային արժանապատվության զարգացմանը և նպատակ ունի պահպանել և սերունդներին փոխանցել հայ ազգի արմատները, մշակույթն ու արվեստը:
<< հետ
|