Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
Մասնակցեք << Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում>> թեմայով քննարկմանը (09.06.2010)

2010 թ. հունիսի 10-ին, ժ. 17:00-ին Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) կազմակերպում է հանդիպում-քննարկում <<Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում>> թեմայով, որը տեղի կունենա Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի (ք. Երևան, Նալբանդյան 4/1) հանդիպումների դահլիճում:

Հանդիպմանը կներկայացվի ընտանեկան բռնության իրավիճակը Հայաստանում, դրա տեսակները, հիմնական պատճառները և ԿԻԿ-ի գործունեությունը դրա դեմ պայքարի ուղղությամբ: Կներկայացվեն մանրամասներ Կանանց իրավունքների կենտրոնի կողմից 2009թ. կատարված ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրական տվյալների, օրենսդրական փոփոխությունների, տեղեկատվական քարոզարշավների և ծառայությունների, այդ թվում Ազգային Թեժ Գիծ անվճար ծառայության վերաբերյալ, այնուհետև Մարիամ Օհանյանի <Լռության տարածքը՚> ֆիլմը, որը մի կնոջ իրական պատմություն էր ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ:

Կանանց իրավունքների կենտրոնն ընտանեկան բռնության հիմնախնդրով զբաղվող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կանխարգելել ընտանիքում կանանց և երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունը, համախմբել հասարակության ուժերը ընտանեկան բռնության դեպքերը բացահայտելու և դրա դեմ ակտիվ պայքար ծավալելու համար, ինչպես նաև խախտելու լռությունը կանանց նկատմամբ բռնության մասին`դարձնելով այն հանրային քննարկման առարկա:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am