|
"Էջեր շան օրագրից" ինտերակտիվ ներկայացում Վանաձորում (01.08.2010)
|
2010թ. օգոստոսի 1-ին Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել էր "Էջեր շան օրագրից" ինտերակտիվ ներկայացում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Ներկայացումը հիմնված էր կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական պատմությունների վրա և արտահայտում էր այդ հիմնահարցի արդիական կարևորությունը: Քանի որ այս խնդիրը լուծելու և դրա դեմ ակտիվ պայքար ծավալելու համար հասարակությունը նույնպես պետք է անտարբեր չլինի, ներկայացումը ինտերակտիվ էր, ինչը հնարավորություն ընձեռեց ներկա գտնվող հանդիսատեսին դառնալ ներկայացման անմիջական մասնակիցը`ներկայացնելով իր տեսակետը և կարծիքը այդ հարցի լուծման համար: Նման ներկայացումները նպաստում են ընտանեկան բռնության դեմ պայքարի իրազեկմանը, ինչպես նաև հասարակության ակտիվացմանը այս հիմախնդրի կանխման վերաբերյալ:
<< հետ
|
|
|
 |
|
|
|
|