|
Մենք դա արեցինք. ակցիա ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով (26.08.2010)
|
ԱզգայինԹեժ Գծի 0-800-80-850 անվճար և շուրջօրյագործող հեռախոսահամարի ակտիվացման առթիվ օգոստոսի 26-ին Կանանց իրավունքներիկենտրոնը կազմակերպել էր ակցիա, որին մասնակցում էր ԿԻԿ-ի ողջ աշխատակազմը:Ակցիայի շրջանակներում կին-անցորդներին բաժանվեցին տոպրակներ, որոնց վրա գրված էր Ազգային Թեժ Գծիհեռախոսահամարները, որին զանգահարելով ընտանեկան բռնության ենթարկված կանայք կարող են ստանալ անվճար հոգեբանական ևիրավաբանական խորհրդատվություն: Սամեծ հետաքրքրվածություն առաջացրեց անցորդների մոտ, ովքեր ուշադրությամբ հետևումէին ակցիայի ընթացքին` տեղեկանալով ԿԻԿ-ի ծավալած գործունեությանն այդուղղությամբ: Այս խնդիրը լուծելու և դրա դեմ ակտիվ պայքար ծավալելու համարհասարակությունը նույնպես պետք է անտարբեր չլինի,ուստի այս ակցիան նպաստեց հասարակության իրազեկման բարձրացմանը կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկանբռնության հիմնախնդրի վերաբերյալ:
<< հետ
|
|
|
 |
|
|
|
|