Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:
<<Ընտանեկան բռնություն>> առարկան ներառվել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական ծրագրում (05.08.2010)

Սույն թվականի օգոստոսի 5-ին ԿԻԿ-ը առաջարկություն է ներկայացրել ՀՀ ոստիկանության ակադեմիայի և ուսումնական կենտրոնի ուսումնական ծրագրում <<Ընտանեկան բռնություն>> առարկան  ներառելու համար, որի վերաբերյալ ստացել է ՀՀ ոստիկանության համաձայնությունը:
Այդ նպատակով ԿԻԿ-ին հնարավորություն է ընձեռվել կենտրոնի ուժերով ՀՀ ոստիկանության ակադեմիայի և ՀՀ ոստիկանության համապատասխան մասնագետների համար կազմակերպել և անցկացնել ուսուցում ` հիմք ընդունելով կենտրոնի կողմից մշակած և հրատարակած <<Ընտանեկան բռնություն>>  ձեռնարկը, որտեղ ներկայացված են ընտանեկան բռնության ընդհանուր բնութագիրը, բնորոշ գծերը, առանձնահատկությունները, տեսակները, պատճառները և հետևանքները, դրա կանխարգելման մեթոդները, ինչպես նաև պարզաբանվում է ոստիկանության դերը և միջամտությունը նմանատիպ իրավիճակներում:
Խիստ կարևորելով ոստիկանների դերը  ընտանեկան բռնության հիմնախնդրի բացահայտման և դրա դեմ ակտիվ պայքարի ու կանխման հարցում` ԿԻԿ-ն իր գործունեության ընթացքում մշտապես համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ ինչպես Երևանում, այնպես էլ մյուս մարզերում:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am