Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 542828 

 

 


 

Նվիրատվություն
Մամլո ասուլիս հղիության ընդհատման դեղորայքային մեթոդի վերաբերյալ (23.01.2012)

2012 թ.-ի հունվարի 23-ին, ԵՊՀ հյուրերի տան հանդիպումների սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման նոր, անվտանգ և արդյունավետ մեթոդի քննարկման վերաբերյալ:

Մամլո ասուլիսին որպես խոսնակ մասնակցեցին Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Հարությունյանը, Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ` Ռուզաննա Աբրահամյանը և Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ` Սուսաննա Վարդանյանը:

 

Յուրաքանչյուր տարի միլիոնավոր կանայք ցանկանում են ընդհատել իրենց հղիությունը: Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության` ամբողջ աշխարհում 210 մլն.  հղիությունից մոտավորապես 46 միլիոնն ավարտվում են հարկադրական վիժումով, որոնցից գրեթե կեսը համարվել են անապահով (դրանք կատարվել են ոչ որակյալ բժիշկների կողմից կամ ոչ հիգիենիկ պայմաններում կամ երկու հանգամանքն էլ առկա է եղել), ինչի հետևանքով մեկ տարվա կտրվածքով արձանագրվել է միջինը 67 900 մահվան դեպք: Հատկապես այն երկրներում, որտեղ սակավ են ռեսուրսները և սահմանափակ է առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու սակավաթիվ են հղիության վիրաբուժական ընդհատում իրականացնող փորձված մասնագետները, վիժեցման դեղորայքային մեթոդները մայրական հիվանդության և մահացության նվազեցմանը նպաստող հզոր ներուժ են պարունակում:

 

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազում կանայք նախընտրում են դեղորայքային վիժեցումը, քանի որ այն առավելագույն անվտանգություն է ապահովում և վիժեցման գործողությունները վերահսկելի են կնոջ կողմից:

Անցանկալի հղիության դեղորայքային ընդհատումը այլընտրանք է հղիության գործիքային վիրահատական միջամտությանը և պետք է իրականացվի միայն կլինիկական պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգների քննությունից հետո և նրանց վերահսկողության ներքո:

 

2007թ.-ից ի վեր Կանանց իրավունքների կենտրոնը աշխատում է կանանց վերարտադրողական և սեռական առողջության պաշտպանման ոլորտում: Այս ընթացքում կանանց և մանկաբարձ-գինեկոլոգների համար անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ և համապատասխան գրականություն է տպագրվել ու բաժանվել: Իրականացվել են նաև վերապատրաստման դասընթացներ ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ծննդատներում և բժշկական հաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների հետ: 

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am