Մասնակցություն ‹‹Առավոտ Լուսո›› հաղորդաշարին (24.11.2014)
|
Նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման
միջազգային օրվան նվիրված, Հանրային Հեռուստասեսության ‹‹Առավոտ
Լուսո›› հաղորդաշարին հյուրընկալվել էին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի
անդամները: Կանանց իրավունքների կենտրոնը ներկայացնում էր կենտրոնի հոգեբան Ալիսա Քամալյանը:
Հաղորդման ընթացքում քննարկվեցին Հայաստանում տարածված բռնությունների տեսակները, դրանց
պատճառները` պայմանավորված մշակութային առանձնահատկություններվ, ընտանիքում բռնության
ենթարկված կանանց հոգեբանական խնդիրները, ‹‹Ընտանեկան բռնության կանխարգելման մասին››
օրենքի նախագծի առանձնահատկությունները և ընդունման անհրաժեշտությունը մեր հասարակությունում,
կանանց նկատմամբ բռնության վերացման շրջանակներում անցկացվող միջոցառումները, ինչպես
նաև Հայաստանում առկա սեռական բռնությունների հիմնախնդիրը և վիճակագրությունը:
Դիտեք տեսանյութը 39-րդ րոպեից հետևյալ հղումով.
http://www.1tv.am/hy/videos/2014/11/25/25-11-14-%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%B8%D5%BF-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8-%D5%B4%D5%A1%D5%BD-II/5928
<< հետ
|
|
|
 |
|
|
|
|