Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Բողոքի ակցիա Մանսուրյանների գործով (17.07.2016)
Հուլիսի 13-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի նախաձեռնությամբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև անցկացվեց բողոքի ակցիա, որը նվիրված էր հուլիսի 8-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությանը: Դեպքի հետևանքով սպանվել էր 58-ամյա Կարինե Մանսուրյանը` դստեր նախկին ամուսնու կողմից, իսկ դուստրը` Թագուհի Մանսուրյանն և նրա հայրը` Վաչագան Մանսուրյանը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ակցիան միտված էր կոչ անելու դատավորներին, որոնք մեղմ պատիժ կիրառելով կարող են պոտենցիալ հանցագործներին  գործիք տրամադրել, ինչպես նաև հասարակության անդամներին` հատկապես Մանսուրյանների հարևաններին, խախտել լռությունը և նմանատիպ իրավիճակներում աջակցել` դիմելով համապատասխան մարմիններին: Ակցիայի մասնկիցները Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեցին Մանսուրյանների բնակավայր, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am