Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
"Կիսաբաց լուսամուտներ" հաղորդաշարի դեմ ուղղված բողոքի ակցիա (09.08.2016)

Օգոստոսի 9-ին առավոտյան ժամը 10:00-ին «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց տեղի ունեցավ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-յի կողմից կազմակերպված բողոքի ակցիա: Ակցիան միտված էր մեդիա հոլդինգի աշխատակիցների ուշադրությունը հրավիրելու «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի «Վտանգավոր լռություն» թողարկմանը, որի հրավիրված հյուրը` Վլադիկ Մարտիրոսյանը, 2016թ. հուլիսի 8-ին Երևանի Շենգավիթ համայնքում կացնահարեց իր նախկին կնոջ մորը և ծանր մարմնական վնասվածքներ հասցրեց իր նախկին կնոջը և աներոջը: Դեպքից ամիսներ առաջ տեղի ունեցած «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության վերոհիշյալ թողարկմանը նախկինում դատապարտված Վ. Մարտիրոսյանը ներկայացավ որպես տուժող, իսկ հաղորդման կազմակերպիչները ոչ միայն չէին հրավիրել հակառակ կողմին, այլև նաև, խախտելով մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, առանց նրա համաձայնության հրապարակել էին անձնական կյանքին վերաբերող մանրամասներ: Զանգվածային լրատվամիջոցների արձագանքը կարող եք դիտել հետևյալ հղումներով.  

https://www.youtube.com/watch?v=IuYaQCm_BS4

http://newsarm.am/?p=317&l=am

http://nt.am/am/news/225205/

http://hetq.am/arm/news/69886/ynddem-kananc-nkatmamb-brnutyan-koalician-ynddem-a-tivi-i.html#.V6nK_0pSZvM.twitter

http://www.aravot.am/2016/08/09/724882/

http://newsroyal.com/view_post.php?id=177227http://past.am/?p=85026&l=am

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am