Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
"Առկա մարտահրավերները ընտանեկան բռնության դեմ պայքարում" թեմայով մամլո ասուլիս "Մեդիա կենտրոնում" (29.09.2016)

Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին “Մեդիա կենտրոնում” տեղի ունեցավ մամլո ասուլիս` “Առկա մարտահրավերները ընտանեկան բռնության դեմ պայքարում” թեմայով: Այն կազմակերպել էր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հոկտեմբերի 1-ին նշվող Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան ընդառաջ: Ասուլիսի բանախոսներն էին Հասմիկ Գևորգյանը, Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի պատասխանատուն, Սուսաննա Վարդանյանը, Կանանց իրավունքների կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Թագուհի Մանսուրյանը, ընտանեկան բռնությունից տուժած, և Տաթևիկ Աղաբեկյանը, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի պատասխանատու: Մասնակիցները քննարկեցին ոլրտում առկա խնդիրները, մասնավորապես պետության կողմից աջակցության բացակայությունը, ընտանեկան բռնությունից տուժած երեխաների նախադպրոցական և դպրոցական կրթության իրավունքի ապահովումը, հանրության իրազեկումը և կնոջ դերի բարձրացմանը ուղղված պետական կառույցների դերը, ինչպես նաև Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման և “Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասինկոնվենցիայի վավերացման կարևորությունը:

Մամլո ասուլիսը կարող եք դիտել հետևյալ հղումով.

https://www.youtube.com/watch?v=vgNMjSZORM8

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am