Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Սեմինար-քննարկում "Ընտանեկան բռնությունը ՀՀ-ում, ընտանիքի անդամների միջև սպանությունները և առողջությանը ծանր վնաս պատճառելը" թեմայով (03.10.2016)

2016թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը, Ծաղկաձոր քաղաքի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ սեմինար-քննարկում ՀՀ  Քննչական կոմիտեի  հետ՝ «Ընտանեկան բռնությունը ՀՀ-ում, ընտանիքի անդամների միջև սպանությունները և առողջությանը ծանր վնաս պատճառելը» թեմայով, որին իրենց մասնակցությունն ապահովեցին ՀՀ Քննչական Կոմիտեի մարզային և կենտրոնական ապարատի վարչության պետերը, ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահի տեղակալը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սեմինարը բաղկացած էր երկու մասից, որոնք ներկայացվեցին  ՀՀ Քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների կողմից: Հանդիպման ժամանակ բարձրաձայնվեցին ընտանեկան բռնության ենթարկվող կանանց մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես` ՀՀ Քննչական Կոմիտեի կողմից ստեղծվող խնդիրները, ինչու է կանանց համար դժվար հեռանալ բռնարարից, ընտանեկան բռնության դեպքերին աջակցող կառույցների գործառույթները, ՀՀ Քննչական Կոմիտե և ընտանեկան բռնության դեպքերին  աջակցող կառույցների  համագործակցությունը:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am