Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Մասնակցություն "Կաղապարներից դուրս" ռադիո հաղորդմանը (06.10.2016)

Հոկտեմբերի 6-ին Կանանց իրավունքների կենտրոնը մասնակցեց Սպուտնիկ-Արմենիա ռադիոալիքի (106.0FM) «Կաղապարից դուրս» հաղորդմանը: Ելույթ ունեցան ԿԻԿ-ի իրավաբան Ալիսա Ավետիսյանը, հոգեբան Աիդա Առաքելյանը, ինչպես նաև կազմակերպության շահառուն: Հաղորդումը նվիրված էր հետևյալ թեմաներին` ամուսնալուծության ազդեցությունն երեխաների հոգեվիճակի վրա, ընտանեկան բռնությունն ու դրա հետևանքները, բռնության կանխարգելման հնարավոր ուղիները: Կինը ներկայացրեց իր անհատական փորձը, խոսեց բռնության ծանր հետևանքների մասին, որոնց հետ ստիպված են եղել առընչվել իր երեխաներըԻրավաբանը խոսեց խնդրի լուծման իրավաբանական հնարավոր մեխանիզմների մասին, հոգեբանը վերլուծեց նմանատիպ իրավիճակների հնարավոր հոգեբանական հետևանքները, նաև գործոնները, որոնք խոչընդոտում են կնոջ` ընտանեկան բռնության օղակից դուրս գալու որոշման կայացմանը: Նյութը կարող եք դդիտել հետևյալ հղումով. 

http://armeniasputnik.am/radio/20161016/5179990/hogeban-aida-araqelyan.html

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am