Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Դասընթաց` Եվրոպայի Խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վերաբերյալ (20.10.2016)

2016թ. հոկտեմբերի 20-ին Եվրոպայի Խորհուրդը և Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանը կազմակերպել էին դասընթաց ՄԻՊ աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի համար, որն ուղղված էր ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի ուսումնասիրմանը: Դասընթացը տեղի ունեցավ Արմենիա Մարիոթ հյուրանոցի դահլիճներից մեկում: Կոնվենցիայի ներկայացումը արեց ԵԽ փորձագետ Խավիեր Տրուչերո, ով ժամանակին մասնակցել էր այդ փաստաթղթի մշակմանը: Նա ներկայացրեց Կոնվենցիայի նպատակները. կանխարգելումը, պաշտպանությունը, պատժումը և համապարփակ քաղաքականությունը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության հաղթահարմանը ամբողջական մոտեցում ապահովելու համար: Դրանից հետո Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց ընթացիկ աշխատանքները` ուղղված ՀՀ Քրեական օրենսգրքի հոդվածների համապատասխանությանը Կոնվենցիայի դրույթներին, ինչին հաջորդեցին հարց և պատասխանը: Մասնակիցները բարձրացրեցին տարբեր հարցեր, այդ թվում նաև արդյունավետ համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև, ինչպիսինն է լինելու Կոնվենցիայի իրականացմանը հետևող մշտադիտարկող և համակարգող մարմինը, բռնարարների համար նախատեսված ծրագրերը, գաղտնիության սկզբունքները և ընթացակարգերը բժիշկների և հոգեբանների համար:              

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am