Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
"Կանայք ընդդեմ բռնության Եվրոպայում" ցանցի 18-րդ համաժողովը (25.10.2016)
2016թ. նոյեմբերի 19-ից 21-ը Բերլինում տեղի ունեցավ “Կանայք ընդդեմ բռնության Եվրոպայում” ցանցի 18-րդ համաժողովը: Համաժողովի առաջին օրը նվիրված էր Եվրոպայի Խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի 5-րդ տարելիցին և Ցանցի “Քա˜յլ արա” արշավի գործողություններին` պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթները վավերացնելու և իրականացնելու համար, ինչպես նաև փախստական կանանց իրավիճակի, Եվրոպայում գենդերային բռնության և ռասիզմի, Եվրոպայում կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված արդյունավետ գործողությունների, բռնության ենթարկված կանանց պաշտպանությանը և աջակցությանը, արդարադատությանն ուղղված ջանքերի և աճող ներդրումների ներկայացմանը և քննարկմանը: Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչը նույնպես ելույթ ունեցավ Համաժողովին: Երկրորդ օրը ամբողջությամբ նվիրված էր տարբեր աշխատաժողովներին անկացմանը և ավարտվեց Corinna Seith ամենամյա մրցանակաբաշխությամբ, որի 2016թ. մրցանակը շնորհվեց դոկտոր Էմմա Կատցին: Համաժողովի երրորդ օրը`“Կանայք ընդդեմ բռնության Եվրոպայում” ցանցի օրն էր, որի ուշադրության կենտրոնում էր ցանցային համագործակցությունը և ցանցի ներքին պլանավորումը:   
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am