Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում (01.03.2017)
|
Սույն թվականի փետրվարի 27-ին Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները մասնակցեցին «Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում» իրավիճակի վերլուծության արդյունքների ներկայացմանը, որը կազմակերպվել էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից: 2016թ. սեպտեմբերին կազմակերպությունը իրականացրեց 5-օրյա քայլարշավ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության, որի ընթացքում մասնակիցները այցելեցին 20 գյուղ և 3 քաղաք` զրույցներ ունենալով գյուղապետարաններում, բուժկետերում և ուսումնական հաստատություններում, ինչպես նաև տեղաբնակ կանանց հետ: Հանդիպմանը ներկայացվեցին դրա արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը, վերհանված և բացահայտված խնդիրները:
<< հետ
|
|
|
 |
|
|
|
|