Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Դասընթաց մարզային մասնաճյուղերի անձնակազմի համար (21.04.2017)

2017թ. ապրիլի 19-ին Երևանի Բեսթ Վեսթեռն Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ դասընթաց-հանդիպում ԿԻԿ-ի մարզային մասնաճյուղերի մասնագետների հետ: Դասընթացը վարեց Կենտրոնի հոգեբան Ա. Առաքելյանը, իսկ մասնակիցները Կենտրոնի անձնակազմն ու կամավորներն էին: Այն սկսվեց ծանոթացումից, որին հաջորդեց Ս. Վարդանյանի խոսքը` նվիրված մասնաճյուղերի աշխատանքին և իրականացվող իրազեկմանը: Նշվեց, որ անհրաժեշտ է կատարել լայնածավալ և մշտական իրազեկում, որպեսզի այն արդյունավետ լինի: Մասնաճյուղերի մասնագետները արեցին մի շարք առաջարկներ աշխատանքը բարելավելու ուղղությամբ, այդ թվում շարքային քաղաքացիների իրազեկում (ի տարբերություն` կառույցների ներկայացուցիչների), ակցիաների քանակի ավելացում, շարժական ստենդերի օգտագործում, ինչպես նաև հոգևորականների հետ համագործակցության և հաղորդումներին հյուրընկալվելու հնարավորություն: Դասընթացին քննարկվեցին մեր աշխատանքի ակզբունքները, շահառուների և աշխատակիցների անվտանգությունը, խորհրդատվության սկզբունքները, դեպքի և վտանգի գնահատումը: Հետո տեղի ունեցավ մարզերի դեպքերի և դասընթացավարի կողմից ներկայացված դեպքի քննարկումը: Ընդմիջումից հետո քննարկվեց ապաստարանի ներկայացումը և տրամադրման չափորոշիչները, աջակցման խմբերի կառուցվածքը և իրականացումը:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am