Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
"Դեղորայքային ընդհատման հասանելիության բարելավումը Հայաստանում" թեմայով տեղեկատվության տարածման հանդիպում (14.09.2017)

2017թ. սեպտեմբերի 13-ին Անի Պլազա հյուրանոցի «Դվին» սրահում Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել էր «Դեղորայքային ընդհատման հասանելիության բարելավումը Հայաստանում» թեմայով տեղեկատվության տարածման հանդիպում: Ներկայացվող տեղեկատվությունը վերաբերում էր Հայաստանում իրականացված երկու հետազոտությունների արդյունքներին և գիտափորձին: Միջոցառման մասնակիցները Երևանի տարբեր բժշկական հաստատությունների բժիշկ-գինեկոլոգներն էին: Հանդիպումը սկսվեց Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն` Ս. Վարդանյանի բացման խոսքից, որին հաջորդեց ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գ. Ավագյանի ելույթը` նվիրված անցանկալի հղիության անվտանգ ընդհատմանը Հայաստանում: Հետո Gynuity Health Projects ավագ խորհրդատու Թ. Ծերեթելին և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետազոտող Գ. Պետրոսյանը ներկայացրեցին “13-21 շաբաթական հղիության ընդհատման համար միֆեպրիստոնից հետո միզոպրոստոլի սուբլինգվալ և բուկկալ օգտագործման եղանակների համեմատության հետազոտությունը` վերահսկվող պատահականության սկզբունքով” հետազոտության արդյունքները և ինստիտուտի գիտափորձը: Հնչեցին տարբեր հարցեր և պատասխաններ: Ընդմիջումից հետո ներկայացվեց նաև “Առաջին եռամսյակի հղիության դեղորայքային ընդհատումից հետո հետագա հսկողության դյուրացում” հետազոտության արդյունքները և գիտափորձը Թ. Ծերեթելիի, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ավագ հետազոտող Ռ. Աբրահամյանի և Գյումրու ծննդատան ավագ հետազոտող Գ. Գրիգորյանի կողմից: Հանդիպումն ավարտվեց բժիշկների քննարկումով, հարց և պատասխանով:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am