Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
“Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր” թեմայով կլոր-սեղան քննարկում (24.09.2017)
2017թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 10:00-13:30 Դաբլ Թրի Բայ Հիլթն հյուրանոցի Միլանո սրահում տեղի ունեցավ “Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր” թեմայով կլոր-սեղան քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ Արդարադատության նախարարությունը: Միջոցառման նպատակն էր ոլորտում իրականացվող աշխատանքներն ու հետագա համատեղ քայլերի քննարկումը: Ողջույնի խոսքով հանդես գալուց հետո, ՀՀ. Արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը ներկայացրեց նախարարության կողմից մշակված “Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին” օրենքի նախագիծը: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ներկայացրեց իր դիրքորոշումը օրենքի նախագծի վերաբերյալ, այդ թվում նաև մտահոգությունները օրինագծի խնդրահարույց կետերի շուրջ: Հարց ու պատասխանից հետո քննարկվեց նաև, թե ինչպես կարելի է նպաստել իրազեկման բարձրացմանը և պատշաճ ընկալմանը հասարակության կողմից:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am