Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Մասնակցություն Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի 19-րդ կոնֆերանսին (03.11.2017)

Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի (Women against Violence Europe (WAVE Network) 19-րդ կոնֆերանսը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում`«Բացասականից դեպի արդյունավետ արձագանք. միասին քայլեր ձեռնարկենք կանանց և աղջիկներին բռնության բոլոր ձևերից պաշտպանելու համար» թեմայով: Կանանց իրավունքների կենտրոնը ներկայացրեցին Ս. Վարդանյանը և Ք. Պետրոսյանը: Կոնֆերանսի առաջին երկու օրերը բաց էին մասնակցելու համար, իսկ երրորդ օրը նախատեսված էր միայն Ցանցի անդամների համար: Առաջին օրը սկսվեց բացման ելույթներով, որոնցից մեկը կատարել էր ՄԱԿ-ի կանանց նկատմամբ բռնության հարցերով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչը: Այնուհետև գլխավոր զեկուցողներ Ռոզա Լոգարը և Մարսելին Նոդին անդրադարձ կատարեցին Ստամբուլի կոնվենցիայի հանձնարարականներին և սահմաններին: Օրվա մնացած մասում մասնակիցներին առաջարկվեց 3 սեմինար, որոնք համապատասխանաբար վերաբերում էին կանանց նկատմամբ բռնության արմատներին և դրսևորումներին, ինչպես նաև դրանց արձագանքներին, բռնության միջսեկցիոնար ձևերին և դրանց պատմական արմատներին, զուգընկերոջ կողմից բռնության համատեքստում երեխաների արդյունավետ աջակցությանն ու պաշտպանությանը: Օրվա վերջում տեղի ունեցավ Ցանցի Ընդհանուր ժողովը` Ցանցի նախագահ Ռոզա Լոգարի նախագահությամբ: Երկրորդ օրը մեկնարկեց ինտերակտիվ խմբային վարժանքով, այնուհետև սկսվեցին տարբեր աշխատաժողովներ: Սուրճի ընդմիջումից հետո մասնակիցները հավաքվեցին և ներկայացրեցին օրվա յուրաքանչյուր աշխատաժողովի երեք հիմնական արդյունքները: Այնուհետև տեղի ունեցավ Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի Քա˜յլ արա քարոզարշավի հանդիպումը, որտեղ մասնակիցները տարբեր երկրներից կիսվեցին իրենց փորձով` 2016թ. դեկտեմբերին պլանավորված  քարոզարշավի 4 գործողությունների իրականացման վերաբերյալ: Կոնֆերանսի վերջին օրը նվիրված էր Ցանցի Համակարգող հանձնաժողովի հանդիպմանը և Ցանցի ընթացիկ գործողությունների քննարկմանը:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am