Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի երկրորդ եթերաշրջան (29.12.2017)

«Զրույցներ կանանց իրավունքներրի մասին» շարքի 1-ին եթերաշրջանի հաջողությունից հետո` Կանանց իրավունքների կենտրոնը նախաձեռնեց շարքի երկրորդ եթերաշրջանը, որը նվիրված էր Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը: 2-րդ եթերաշրջանի հաղորդումները վարեց «Շանթ» հեռուստաալիքի հայտնի հաղորդավար և լրագրող Ք. Ալագուլյանը: Առաջին հաղորդումը եթեր հեռարձակվեց 2017թ. դեկտեմբերի 28-ին և հյուրընկալեց Կանանց իրավունքների կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ս. Վարդանյանին, հոգեբան Մ. Եղիազարյանին և փաստաբան Ս. Սողոմոնյանին: Ս. Վարդանյանը ներկայացրեց օրենքի ստեղծման և ընդունման պատմությունը, ինչպես նաև կանանց պաշտպանության խնդիրների լուծմանը ուղղված այլ միջոցառումները Կենտրոնի կողմից: Քննարկվեց, թե արդյոք օրենքով նախատեսված կանխարգելումը, պաշտպանությունը և համերաշխության վերականգնումը կլուծեն կանանց իրավունքների պաշտպանության բոլոր խնդիրները, ընտանեկան դատարանների անհրաժեշտությունը և այլ հարցերը: Հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հղումով. https://www.youtube.com/watch?v=HSJKNJNc1hY&t=87s.

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am