Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստահաղորդումների շարքի երկրորդ հաղորդումը (30.12.2017)
Հեռուստահաղորդումների շարքի հերթական հաղորդման հյուրերն էին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ` Ա. Վարդանյանը և Կանանց իրավունքների կենտրոնի փաստաբան` Ս. Սողոմոնյանը: Հյուրերը ներկայացրեցին իրենց կառույցների ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը, խոսեցին ՀՀ Ոստիկանության և Կանանց իրավունքների կենտրոնի դեպքերին արձագանքման մեխանիզմների, ձեռնարկվող միջոցառումների, շահագրգիռ կողմերի հետ շահերի բախման և համագործակցության եզրերի մասին, ինչպես նաև հասարակությունում տիրող կարծրատիպերի և ոստիկանության աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտության մասին: Հաղորդման ընթացքում ցուցադրվեց կարճ տեղեկատվական հոլովակ` պատրաստված Կենտրոնի կողմից և ուղղված Ոստիկանության նոր լիազորությունների իրազեկմանը: Խոսվեց նաև օրենքով նախատեսվող Ոստիկանության նոր լիազորությունների և դրանց իրականացման մեխանիզմների, ինչպես նաև օրենքի հիմնական 3 նպատակների մասին: Հաղորդումը եթեր հեռարձակվեց 2017թ. դեկտեմբերի 29-ին և ամբողջական տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով. https://www.youtube.com/watch?v=PkyvqZ5r4Ec&feature=youtu.be
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am